Կան հարցեր, որ ճիշտ չեմ համարում բարձրաձայնել. Շահրամանյանը՝ մանրամասներ է ներկայացրել արցախցիների հետ հանդիպումից

Ղարաբաղի նախկին ղեկավար Սամվել Շահրամանյանը ՀՀ-ում ԼՂ ներկայացուցչությունում հանդիպել է մի խումբ քաղաքացիների հետ։ Հանդիպումից հետո նա, ներկայացուցչության մոտ հավաքված քաղաքացիներին դիմելով, տեղեկացրել է, որ պարզաբանումներ են տվել մարդկանց բարձրացրած հարցերին։

«Հարցերի մեծ մասը վերաբերում է սոցիալական հարցերին՝ տեղավորման, աշխատանքի, աշխատավարձերի հետ կապված։ Բոլոր հարցերին տրվել է պատասխան, որքան մեր լիազորությունները ներում են։ Մենք պատրաստ ենք նաև ձեր հարցերը գույքագրել ու ներկայացնել համապատասխան տեղերում։ Ամեն ինչ չի, որ մեզանից է կախված, և մենք փորձելու ենք ձեր հարցերին լուծում տալ»,- ասել է նա։

Շահրամանյանն անդրադարձել է նաև քաղաքական հարցերի. «Ես ուզում եմ բոլորից ներողություն խնդրել, բայց կան հարցեր, որ ճիշտ չեմ համարում բարձրաձայնել․ մեծ վտանգներ կարող են պարունակել։ Խնդրում եմ այսքանով բավարարվել»,- նշել է նա։

Նա արցախցիներին խնդրել է սթափ ու զգոն լինել. «Պետք չի դիմել սադրանքների։ Սա մեզ բնորոշ չի։ Մենք իրավունք չունենք իրար մեջ նման ձևաչափով նման գործելաոճ դրսևորել»։

Շահրամանյանն ասել է, որ երբևէ չի հրաժարվել հանդիպել ու բանակցել մարդկանց հետ. «Լրիվ բաց ենք բոլորի համար»։

Նա բնակիչներին կոչ է արել ցրվել. «Առաջիկայում ևս ձեր հարցերին իմ կողմից ստանալու եք հանրային պատասխաններ»։ 

Շահրամանյանը շեշտել է նաև, որ պետք է ամեն ինչ անել՝ «չվտանգելով Հայաստանի Հանրապետության ու Արցախի հետագա ճակատագիրը»։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՀՀ-ում ԼՂ ներակայցուցչության մոտ լարված իրավիճակ է

Հաջորդը

Սուրեն Պապիկյանն ու Հունաստանի դեսպանը քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր

Առնչվող նյութեր
Դիտել

Նպատակը բանակցային գործընթացը զրոյացնելն ու հետագա բանակցությունների ընթացքը խաթարելն է․ Փաշինյան (տեսանյութ)

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է այսօր առավոտյան հայ-ադրբեջանական սահմանին Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի հրետակոծությանը. «Հրետակոծության ինտենսիվությունը…
Դիտել

ԱԺ-ում մեկնարկել են «Հայաստան» խմբակցության կազմակերպած լսումները

ԱԺ-ում մեկնարկել են Լաչինի միջանցքը փակելու վերաբերյալ «Հայաստան» խմբակցության կազմակերպած խորհրդարանական լսումները։ Մեկնարկին խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը կոչ…
Դիտել

Հայ ուսանող մարզիկներն առաջին մեդալներն են նվաճել Համալսարանական սպորտի միջազգային փառատոնում

ՌԴ Եկատերինբուրգ քաղաքում օգոստոսի 19-31-ն անցկացվող Համալսարանական սպորտի միջազգային փառատոնում Հայաստանի ներկայացուցիչները նվաճել են առաջին մեդալները: Հայաստանի ֆիզիկական…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share