Նպատակը բանակցային գործընթացը զրոյացնելն ու հետագա բանակցությունների ընթացքը խաթարելն է․ Փաշինյան (տեսանյութ)

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է այսօր առավոտյան հայ-ադրբեջանական սահմանին Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի հրետակոծությանը. «Հրետակոծության ինտենսիվությունը որոշակիորեն նվազել է Հայաստանի բանակի ադեկվատ և արդյունավետ պատասխան գործողություններից հետո»։

Նիկոլ Փաշինյանի գնահատմամբ՝ ադրբեջանական կողմի գործողությունները սադրիչ են և նպատակ ունեն զրոյացնել Վաշինգտոնում մայիսի 1-4-ը բանակցությունների արդյունքում գրանցված առաջընթացը. «Այսօրվա սադրանքը նպատակ ունի նաև խաթարել կիրակի օրը Բրյուսելում եռակողմ ֆորմատով, իսկ հունիսի 1-ին՝ Քիշնևում, հնգակողմ ֆորմատով նախատեսված բանակցությունները»,- ասաց նա։

Ըստ Փաշինյանի՝ Ադրբեջանին բանակցային գործընթացը հարկավոր է միայն էսկալացիայի և պատերազմի պատճառաբանություն ստանալու համար, իսկ էսկալացիաներն օգտագործվում են բանակցություններում գրանցված առաջընթացները զրոյացնելու համար. «Ադրբեջանի ՊՆ երեկվա հաղորդագրությունները՝ մեր բանակի կողմից հրադադարի ռեժիմի խախտման մասին, մտացածին են։ Նման տեղեկատվություն հորինվում է իրադրությունը սրելու համար։ Եթե իրադրությունը սրելը Ադրբեջանի նախատրամադրվածությունը չէ, որևէ տեղային միջադեպ կարելի է արագ կարգավորել գոյություն ունեցող կապերով տեղեկատվություն ճշտելու, փոխանակելու և կանխարգելիչ պայմանավորվածություններ ձեռք բերելու նպատակով։ Նախորդ օրը նման բան տեղի չի ունեցել մի պարզ պատճառով. որևէ միջադեպ չի գրանցվել»,- ասաց նա։

Փաշինյանը շեշտեց՝ իրադրության սրման նպատակը բանակցային գործընթացը զրոյացնելն ու հետագա բանակցությունների ընթացքը խաթարելն է։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Բրյուսելում խաղաղության պայմանագրի ստորագրման հնարավորությունը շատ փոքր է. վարչապետ

Հաջորդը

Ատեստավորման արդյունքում զինծառայողների աշխատավարձը կկրկնապատկվի

Առնչվող նյութեր
Դիտել

14 հազար երկրորդ դեղաչափ «Sputnik-V» պատվաստանյութն այս գիշեր հասավ Հայաստան

Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) համաճարակային իրավիճակի կայունացման նպատակով շարունակվում է պատվաստումների գործընթացը, պատվաստանյութերի…
Դիտել

ԱԽ քարտուղարը Արցախի ԱԺ նախագահի պատվիրակությանը մանրամասներ է ներկայացրել բանակցային գործընթացից

Հոկտեմբերի 13-ին Երևանում ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանի գլխավորած պատվիրակության…
Դիտել

Կարծում եմ՝ խաղաղության պայմանագիրը կնքելիս պետք է ունենանք մի իրավիճակ, երբ ռազմագերի չունենանք. Ալեն Սիմոնյան

Խաղաղության պայմանագիրը չի կարող լինել այն պարագայում, երբ մեր տարածքում գտնվում են ադրբեջանական զինված ուժերը: Այս մասին ԱԺ-ում…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share