Մերձավոր Արևելքում մեծանում է տարածաշրջանային պատերազմի ընդլայնման հնարավորությունը․ Արմեն Պետրոսյան

Մերձավոր Արևելքում մեծանում է տարածաշրջանային պատերազմի ընդլայնման հնարավորությունը՝ ԱՄՆ-ի և Իրանի ուղիղ բախման զգալի հավանականությամբ։ Այս մասին տեղեկացնում է տարածաշրջանային հարցերի փորձագետ Արմեն Պետրոսյանը։

Նրա ծոսքով՝ հունվարի 28-ին Սիրիայի տարածքում՝ Հորդանանի և Իրաքի սահմանների մերձակայքում գտնվող ամերիկյան «ալ-Թանֆ» ռազմավարական նշանակության ռազմաբազայի դեմ աթս-ով հարձակման հետևանքով զոհվել է 3, վիրավորվել ավելի քան 3 տասնյակ ամերիկացի զինծառայող։ Ըստ որոշ աղբյուրների՝ հարձակման պատասխանատվությունն ստանձնել է իրաքյան իրանամետ «Քաթայիբ Հիզբալլահ» խմբավորումը։

Արմեն Պետրոսյանը նշում է, որ սիրիական հակամարտության ողջ ընթացքում ռազմաբազայի առանցքային գործառույթներից էր «Շիայական կիսալուսնի» առանցքի երկրների՝ Իրան-Իրաք-Սիրիա-Լիբանան ցամաքային կապի վերահսկումը։ Ակնկալվում է, որ տեղի ունեցած հարձակման դեմ ԱՄՆ-ի պատասխանը կարող է ուղիղ կերպով թիրախավորել Իրանը՝ դրանով իսկ ավելի մեծացնելով տարածաշրջանային մեծ պատերազմի հավանականությունը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Խոշոր հարկ վճարողների առաջին տասնյակում չեն ընդգրկվել նաև «Ինթերնեյշնլ Մասիս Տաբակ» և «Ֆիլիպ Մորրիս Արմենիա» ընկերությունները

Հաջորդը

Այսօր ցերեկը և վաղը հնարավոր է թույլ ձյուն

Առնչվող նյութեր
Դիտել

Իրադրությունը շփման գծում հարաբերականորեն կայուն է․ ԱՀ ՊՆ

Օգոստոսի 3-ի լույս 4-ի գիշերը և առավոտյան 09:00-ի դրությամբ օպերատիվ մարտավարական իրադրությունը շփման գծում հարաբերականորեն կայուն է: Ադրբեջանի…
Դիտել

Աննա Վարդապետյանը երդմամբ ստանձնեց ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնը

ԱԺ սեպտեմբերի 15-ի նիստում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտնեց, որ Գլխավոր դատախազն իր պաշտոնը ստանձնում է ԱԺ նիստում…
Դիտել

Մեր երկիրն ու ժողովուրդը դիմագրավում են գոյաբանական ծանրագույն փորձություններ. Գարեգին Բ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ կաթողիկոսի խոսքը Հաղթանակի և խաղաղության տոնի առիթով. Սիրելի բարեպաշտ ժողովուրդ հայոց, Հաղթական անցյալի ներշնչանքով, և…
Դիտել

Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդումը

Վ.Ղ.-ն, 1999 թվականի նոյեմբերի 24-ից մինչև 2012 թվականը, լինելով  Գյումրու քաղաքային համայնքի ղեկավար, հանցավոր ճանապարհով օրինականացրել է Գյումրի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share