ՄԻՊ ներկայացուցիչը Եվրոպայի խորհրդում ներկայացրել է ԵԽ-ի և ՀՀ միջև գործակցության փորձը

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի մասնագիտացված ստորաբաժանման՝ Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Անդրանիկ Եղոյանը Ստրասբուրգում մասնակցել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների միջկառավարական համագործակցության վարչության (CDDH) կողմից կազմակերպված միջազգային աշխատաժողովին:

Միջոցառման նպատակն էր ընդգծել զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմները կատարելագործելու անհրաժեշտությունը ԵԽ անդամ երկրներում՝ ԵԽ չափանիշներին համապատասխան։

Միջոցառմանն անդրադարձ է կատարվել զինված ուժերում մարդու իրավունքների վերաբերյալ ԵԽ նախարարների կոմիտեի թիվ 2010 (4) հանձնարարականին, ԶՈւ-ում մարդու իրավունքների պաշտպանության ԵԽ երկրների փորձին, Օմբուդսմանական ինստիտուտների դերին և այլն։

Աշխատաժողովի շրջանակում ՀՀ ՄԻՊ ներկայացուցիչը հատուկ ելույթով է հանդես եկել՝ միջազգային գործընկերներին ներկայացնելով Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի մանդատը և այդ մանդատի ներքո Զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության հարցերը:

Առանձին անդրադարձ է կատարվել Պաշտպանի և Եվրոպայի խորհրդի միջև ձևավորված բարձր մակարդակի համագործակցությանը և արձանագրված կոնկրետ արդյունքներին:

«Հպարտությամբ կարող եմ հայտարարել, որ Հայաստանն առաջին պետությունն է, որտեղ 2016 թվականից մեկնարկել է Եվրոպայի խորհրդի՝ զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանությանն ու խթանմանը միտված ծրագրերը»,-նշել է Ա. Եղոյանը:

Պաշտպանի ներկայացուցիչն իր խոսքում շնորհակալություն է հայտնել Եվրոպայի խորհրդին և Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակին՝ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հաստատության հետ երկարամյա և արդյունավետ համագործակցության և հաստատության կարողությունները զարգացնելուն միտված ակտիվ աշխատանքներ իրականացնելու համար:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Կենդանաբական այգին կընդլայնվի

Հաջորդը

ԱԹՍ-ների հարձակում Մոսկվայի վրա

Առնչվող նյութեր
Դիտել

Արցախի ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանը կալանավորվեց

Արցախի ՊԲ նախկին հրամանատար, Արցախի նախագահի խորհրդական Միքայել Արզումանյանը կալանավորվեց։ Այս մասին տեղեկացնում է Արզումանյանի փաստաբան Երեմ Սարգսյանը…
Դիտել

ՄԻՊ-ը հանդիպել է ՀՀ-ում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավարին

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հանդիպել է ՀՀ-ում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Թիերի Ռիբոյի հետ։…
Դիտել

Հայ ժողովուրդը կրկին ոտքի կկանգնի, ինչպես դա արեց Ցեղասպանությունից հետո․ ԱՄՆ կոնգրեսական

ԱՄՆ կոնգրեսական Սեթ Մոուլթոնը հպարտ է, որ ԱՄՆ Կոնգրեսն ասել  է ճշմարտությունը և ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։ Ինչպես…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share