«Moody’s» վարկանիշային գործակալությունն անփոփոխ է թողել Հայաստանի սուվերեն վարկանիշը` կայուն հեռանկարով

2021թ. օգոստոսի 31-ին «Moody’s» վարկանիշային գործակալությունը ՀՀ հերթական սուվերեն վարկանիշի շնորհման շրջանակներում անփոփոխ է թողել ընթացիկ վարկանիշը` «Ba3» և հեռանկարը` կայուն: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ֆինանսների նախարարությունը։

Հրապարակման մեջ ընդգծվել է, որ երկրի տնտեսական հիմնարարները, այդ թվում` տնտեսական հզորությունը, երկրի ինստիտուտները և կառավարման հզորությունը, հարկաբյուջետային և ֆինանսական հզորությունը, այդ թվում` պարտքի պրոֆիլն էականորեն չեն փոխվել, սակայն երկիրը գնալով դառնում է առավել ընկալունակ պատահական ռիսկերի նկատմամբ:

Նշենք, որ սա «COVID-19» համավարակի բռնկումից և Արցախյան պատերազմի ավարտից հետո «Moody’s» վարկանիշային գործակալության կողմից առաջին վերանայումն է, և վերջինիս դիտարկմամբ՝ Հայաստանի վարկային պրոֆիլը հիմնված է ՀՆԱ-ի աճի հզոր ներուժի վրա, որն ուղեկցվում է ավելի բազմազան տնտեսական շարժիչ ուժերով և կայուն տնտեսական ու ֆինանսական կառավարմամբ, ինչն էլ բարձրացնում է երկրի տնտեսական ճկունությունն ու դիմակայունությունը:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը Գիտելիքի և դպրության օրվա առթիվ

Հաջորդը

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 615 նոր դեպք

Առնչվող նյութեր
Դիտել

ՀՀ ԱԱԾ կողմից բացահայտվել է պետական դավաճանության ևս մեկ դեպք

ՀՀ ազգային անվտանգության ծառայության ռազմական հակահետախուզության դեպարտամենտի կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական արդյունավետ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ՀՀ քաղաքացին,…
Դիտել

Կայացել է անչափահասների արդարադատության խորհրդի հերթական նիստը

Արդարադատության նախարարի առաջին տեղակալ Քրիստիննե Գրիգորյանի գլխավորությամբ սեպտեմբերի 30-ին տեղի է ունեցել Անչափահասների արդարադատության միջգերատեսչական խորհրդի նիստը: Այս…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share