Նպատակը պետք է լինի հայկական ֆուտբոլը, ոչ թե Հենրիխ Մխիթարյանին վերադարձնելը․ Օզբիլիս (տեսանյութ)

Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Արաս Օզբիլիսը, որը հայտարարել է ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրվելու մասին, այսօր հրավիրված մամուլի ասուլիսում անդրադարձել է հայկական ֆուտբոլի զարգացման տեսլականին․

«Գիտեմ, որ դժվար է լինելու, բայց ես համարում եմ, որ իմ շանսերը շատ մեծ են, քանի որ զգում եմ, որ ամբողջ ֆուտբոլային աշխարհը ինձ է աջակցում։ Ես իմ թեկնածությունը դրել եմ, որովհետև համարում եմ, որ ճիշտ չենք աշխատում։ Ես հավատում եմ, որ կարող եմ մեր երկրին շատ մեծ օգուտ տալ»,- հայտարարել է Օզբիլիսը։ 

Արազը նաև անդրադարձել է Հենրիխ Մխիթարյանին հավաքական հրավիրելու հարցին.

«Ես ամեն ինչ կանեմ, որ Հենրիխ Մխիթարյանի նման ֆուտբոլիստները մինչև իրենց կարիերայի ավարտը հավաքականում խաղան։ Առաջինը ես կուրախանամ, որ Հենրիխը ետ գա, բայց եթե ինձ ընտրելու եք, որ Մխիթարյանը ետ գա, ավելի լավ է՝ ինձ չընտրեք: Դուք պետք է հավատաք, որ ես կարող եմ այս գործը անել, և նպատակը պետք է լինի հայկական ֆուտբոլը, ոչ թե Հենրիխ Մխիթարյանին վերադարձնելը»,- ընդգծել է Օզբիլիսը։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸ ՏԵՍԱՆՅՈՒԹՈՒՄ․

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ԱԺ-ն վավերացրեց Հնդկաստանի հետ մաքսային հարցերով գործակցության համաձայնագիրը

Հաջորդը

ՊԵԿ հյուսիսային մաքսատանը ներկրված մեքենաների կայանման գումարը 1 օրվա համար ցանկանում է դարձնել 5000 դրամ

Առնչվող նյութեր
Դիտել

Նիկոլ Փաշինյանի նկատմամբ բռնություն գործադրելու փորձի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

2023թ. ապրիլի 10-ին ՀՀ վարչապետի Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնքի Մալիշկա բնակավայր կատարվող այցի ընթացքում ժամը 13:15-ի սահմաններում…
Դիտել

ԱՄԷ նախագահը և ՀՀ ԱԳ նախարարն անդրադարձել են տարբեր բնագավառներում փոխշահավետ գործակցության զարգացման հնարավորություններին

Սեպտեմբերի 7-ին Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանն ընդունել է պաշտոնական այցով Աբու Դաբիում գտնվող…
Դիտել

Վայելեցինք գեղեցիկ Հայաստանի լռությունը. Նիդերլանդների դեսպանի գրառումը

Նիդերլանդների Թագավորության դեսպան Նիկո Սխերմերսը հանգստյան օրերն անցկացնում է Խոսրովի անտառում՝ վայելելով Հայաստանի բնությունը։ «Շաբաթ-կիրակին անցկացրեցի ռեյնջերների հետ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share