Ռազմագերիներին չպետք է դարձնել հանրային հետաքրքրության առարկա․ ՄԻՊ

Ադրբեջանի hանրային հեռուստաընկերություններից մեկը հունիսի 5-ին հեռարձակել է տեսանյութ, որում անդրադարձել է հայ ռազմագերիներին։ Ռեպորտաժում ադրբեջանցի լրագրողը զրուցում է 5 հայ ռազմագերու հետ։

Տեսանյութի և դրա տարածման վերաբերյալ Պաշտպանը հարկ է համարում ընդգծել հետևյալը.

Ռազմագերիներին չպետք է դարձնել հանրային հետաքրքրության առարկա. այդպիսի գործողություններն ուղղակիորեն արգելված են Ժնևյան 3-րդ կոնվենցիայի 13-րդ հոդվածով։

Արգելքը հետապնդում է 2 հիմնական նպատակ. հարգել ռազմագերու արժանապատվությունը և պաշտպանել գերեվարման ընթացքում ու դրանից հետո ցանկացած ոտնձգությունից:

Ռազմագերիները, գտնվելով անազատության պայմաններում, չեն կարող անկաշկանդ կերպով ձևավորել և ներկայացնել իրենց համաձայնությունը տեսանկարահանվելու և նրանց մասնակցությամբ տեսանյութերի հեռարձակման կամ տարածման առնչությամբ։

Ռազմագերիների վերաբերյալ տվյալների հրապարակման և սոցիալական ցանցերով տարածման հետևանքով նրանք հանրության կողմից լրացուցիչ թիրախավորվում են, ինչի մասին են վկայում նաև տեսանյութի վերաբերյալ ադրբեջանական օգտատերերի բացասական մեկնաբանությունները։

Պաշտպանը կոչ է անում հայաստանյան լրատվական համայնքին խուսափել հայ ռազմագերիների վերաբերյալ ադրբեջանական աղբյուրներից վերցված տեսանյութերը տարածելուց՝ նրանց հանրային հետաքրքրությունից զերծ պահելու նպատակով։

Պաշտպանի՝ այս հարցի վերաբերյալ առավել մանրամասն իրավական դիրքորոշումն ուղարկվել է միջազգային գործընկերներին, ինչպես նաև մարդու իրավունքների պաշտպանության մանդատ ունեցող միջազգային կառույցներին։ 

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Արարատ Միրզոյանը և Լուիս Բոնոն անդարադրձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին

Հաջորդը

Հայաստանը թողարկել է «Լադանիվա»-ի «Եվրատեսիլ 2024»-ի երգն ու տեսահոլովակը

Առնչվող նյութեր
Դիտել

270 երեխա երեկվանից ձմռան ցրտին մնացել է ճանապարհներին․ «Թաթոյան» հիմնադրամ

270 երեխա երեկվանից ձմռան ցրտին մնացել է ճանապարհներին. «Թաթոյան» հիմնադրամը միջազգային հանրությունից պահանջում է անհապաղ քայլեր՝ ապաշրջափակելու համար…
Դիտել

Արարատ Միրզոյանը հանդիպել է Պաղեստինի ԱԳ նախարարին

Նոյեմբերի 11-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր համաժողովի 41-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու նպատակով Փարիզում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել…
Դիտել

ԱՄՆ հետաքննությունների դաշնային բյուրոյի (FBI) ներկայացուցիչը ՔԿ քննիչների համար վերապատրաստման դասընթաց է անցկացրել

ՀՀ քննչական կոմիտեի և ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի դաշնային բյուրոյի միջև ծավալված սերտ համագործակցությունը շարունակվում է։ Դրա շրջանակում մայիսի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share