Մաեստրոն դարձավ 84 տարեկան

Այսօր հայ անվանի կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը տոնում է ծննդյան 84-ամյակը:

Մաեստրոն ծնվել է 1939թ-ի հունվարի 27-ին Բեյրութում: Արժանացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործչի կոչման, ՀՀ ժողովրդական արտիստ է: Նրա ստեղծագործությունները XX դարի եվրոպական երաժշտության նվաճումների և հայ երաժշտարվեստի լավագույն ավանդույթների ինքնատիպ համադրում է:

Մանսուրյանի ստեղծագործությունների ցանկը հագեցած է: 1989թ. գրել է «Սառցե թագուհին» պիեսի երաժշտությունը, ինչպես նաև՝ ստեղծագործել օրկեստրի և երգչախմբերի համար: Ունի բազմաթիվ դաշնամուրային, կամերային, վոկալ ստեղծագործություններ:

Մանսուրյանը նաև գրել է բազմաթիվ հայտնի ֆիլմերի երաժշտություններ՝ Փարաջանովի «Նռան գույնը», Միքայել Վարդանովի «Եվ այսպես ամեն օր», Հենրիկ Մալյանի «Մենք ենք, մեր սարերը», «Կտոր մը երկինք» և այլն:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Անահիտ Ավանեսյանը ներկայացրել է ոլորտի բարեփոխումների փաթեթը

Հաջորդը

Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորումը չպետք է ՌԴ-ԵՄ մրցակցության պատանդ դառնա

Առնչվող նյութեր
Դիտել

Սահմանի 12 կմ-ից 7 կմ-ում տեղակայման կետերը հստակեցված են. Փաշինյան

Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակը շարունակում է մնալ լարված։ Այս մասին կառավարության այսօրվա նիստի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share