Ստեփանակերտի քաղաքապետարանը հորդորում է խնայողաբար օգտագործել խմելու ջուրը

Ստեփանակերտի քաղաքապետարանի հայտարարությունը.

Հարգելի՛ ստեփանակերտցիներ, ինչպես արդեն գիտեք՝ մայրաքաղաքը սնուցող գետերի պաշարներն օդի բարձր ջերմաստիճանի պատճառով վերջին օրերին սակավացել են, ինչը բացասաբար է ազդում շուրջօրյա ջրամատակարարման համակարգի բնականոն աշխատանքի վրա: Մասնավորապես, օգոստոսի 10-ից խնդիրներ են առաջացել ջրաբաշխ ցանցի 4-րդ, 5-րդ, 9-րդ և 10-րդ գոտիների որոշ հատվածներում: Քաղաքային իշխանության հետևողականության և ջրամատակարար «Ջրմուղ-կոյուղի» ընկերության ջանքերի շնորհիվ օգոոստոսի 13-ի լույս 14-ի գիշերը հաջողվել է գրեթե լրիվությամբ վերականգնել ջրամատակարարումը 9-րդ գոտում: 4-րդ ու 5-րդ գոտիներում խնդիրը կարգավորվել է մասամբ, որովհետև դեռ ջրազուրկ են Սարին թաղ և Վ. Բարեպաշտ թաղամասերը: 10-րդ գոտում շարունակվում են վերականգնողական աշխատանքները: Պատճառած անհարմարությունները փոքրիշատե մեղմելու նպատակով ջրազուրկ բազմաբնակարան շենքերի բակերում տեղադրվել ու տեղադրվում են ջրի բաքեր…

Հարգելի՛ քաղաքացիներ, հիդրոօթերևութաբանների՝ առաջիկա օրերի կանխատեսումները լավատեսական չեն, ինչը նշանակում է՝ տոթ եղանակը շարունակվելու է: Ուստի խնդրում ու հորդորում ենք խնայողաբար և խիստ նպատակային օգտագործել խմելու ջուրը, որպեսզի համակարգի վերջին օրերի ձեռքբերումները ի չիք չդառնան, և հնարավոր լինի մեր դեռ ջրազուրկ բնակիչներին ևս ապահովել կենարար հեղուկով:

Ստեփանակերտի Քաղաքապետարան

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ՀՀ-ն Լեռնային Ղարաբաղում բանակ չունի․ ՀՀ ՊՆ

Հաջորդը

Ադրբեջանական լրատվամիջոցները շարունակում են տարածել կեղծ տեսանյութեր. ԱՀ ՊԲ

Առնչվող նյութեր
Դիտել

Ի՞նչ չի տեսնի Ձեր երեխան՝ 7-րդ դասարանի Հայոց պատմության դասագրքում

Հայոց ցեղասպանություն թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանի գրառումը «Ի՞նչ չի տեսնի Ձեր երեխան՝ 7-րդ դասարանի Հայոց պատմության…
Դիտել

«Մայր Հայաստան» և «Ազգային առաջընթաց» խմբակցությունները չեն մասնակցի Երևանի ավագանու առաջին նիստին

Անդրանիկ Թևանյանի գլխավորած «Մայր Հայաստան» և Հայկ Մարությանի` «Ազգային առաջընթաց» խմբակցությունները չեն մասնակցի վաղը կայանալիք Երևանի ավագանու առաջին…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share