Ադրբեջանական կողմն ուղիղ դիտարկման տակ է վերցրել Ստեփանակերտը Հին Շեն, Մեծ Շեն և մի քանի այլ գյուղերի հետ կապող  գրունտային ճանապարհը․ Փաշինյան (տեսանյութ)

Նախորդ շաբաթվա ընթացքում ԼՂ-ն ՀՀ-ին կապող Լաչինի միջանցքի շուրջ զարգացումները հետևյալն են՝ Ադրբեջանը ոչ միայն շարունակել է Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումը, այլ հերթական ներխուժումն է իրականացրել ԼՂ-ում  ՌԴ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտի։ Այս մասին կառավարության նիստի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը։

«Ներխուժման փաստն արձանագրել է նաև ՌԴ ՊՆ-ն՝ պաշտոնական հաղորդագրությամբ, որի մեջ մասնավորապես ասված է․ «2023-ի մարտի 25-ին Ադրբեջանի  ԶՈՒ ստորաբաժանումները, խախտելով  2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության առաջին կետը, Շուշիի շրջանում հատել են շփման գիծը և  զբաղեցրել 2054,0 բարձունքը  և սկսել ինժեներական աշխատանքներ։ Ադրբեջանական կողմին է ներկայացվել եռակողմ հայտարարության դրույթների կատարման անհրաժեշտության, ինժեներական աշխատանքները դադարեցնելու և Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումների  նախնական դիրքեր վերադարձնելու մասին պահանջ»,- կառավարության այսօրվա նիստում այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։  

«Կարող ենք արձանագրել, որ Ադրբեջանը ոչ միայն չի կատարում  Արդարադատության միջազգային դատարանի ս/թ  փետրվարի 22-ին կայացրած որոշումը՝ Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումը վերացնելու մասին, այլ ավելի է սրում իրավիճակը՝ ԼՂ նաև  ներքին տրանսպորտային հաղորակցությունն արգելափակելուն ուղղված քայլեր ձեռնարկելով։ 2054,0 բարձունքից ադրբեջանական կողմն ուղիղ դիտարկման տակ է վերցրել Ստեփանակերտը Հին Շեն, Մեծ Շեն և մի քանի այլ գյուղերի հետ կապող  գրունտային ճանապարհը։ Ադրբեջանը սա բացատրում է՝ իբր թե ՀՀ-ից ռազմական բեռների և  անձնակազմի տեղափոխումներով․ սա բացարձակապես իրականությանը չհամապատասխանող տեղեկատվություն է»,- նշեց վարչապետը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Հույս ունենք, որ առաջիկայում կոնկրետ տեղաշարժեր բանակցային ձևաչափերում․ Փաշինյան

Հաջորդը

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Շառլ Միշելի հետ

Առնչվող նյութեր
Դիտել

ՌԴ-ն պարտավոր է հարգել ԽՍՀՄ նախկին հանրապետությունների եւ ինքնավար կազմավորումների հանդեպ ունեցած պարտավորությունները. Վահրամ Աթանեսյան

Բաց նամակ Ռուսաստանի հայերի միության նախագահ պարոն Արա Աբրահամյանին «Հարգելի պարոն ԱբրահամյանԱրցախի համար ճակատագրական այս պահին դիմում եմ…
Դիտել

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Խաղաղության կառուցմանն աջակցելը համարում եմ իմ հիմնական քաղաքական հանձնառությունը. Փաշինյան

«Ես ԵԽ եմ եկել հետևյալ հիմնական ուղերձով․ մեր տարածաշրջանը՝ Հարավային Կովկասն, ունի խաղաղության կարիք, այսինքն, մի վիճակի կարիք,…
Դիտել

Ադրբեջանական զորքերը շարունակում են մնալ Քարագլխի՝ Փառուխին հարակից հատվածում

Մարտի 28-ի ընթացքում շփման գծի ամբողջ երկայնքով հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվել և օպերատիվ-մարտավարական իրադրությունը մնացել է լարված:…
Դիտել

Լիլիթ Մակունցը հանդիպել է կոնգրեսական Ջեյմս ՄաքԳովերնի հետ

Փետրվարի 9-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպում է ունեցել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի ընթացակարգերի հանձնաժողովի նախագահ, կոնգրեսական Ջեյմս…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share