Ադրբեջանը գիշերը 12-ին Գորիս-Կապան ճանապարհին մաքսակետեր կտեղադրի․ Արմեն Գրիգորյան

Հանրային հեռուստաընկերության եթերում ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտնել է, որ ադրբեջանական կողմը հայկական կողմին տեղեկացրել է, որ այսօրվանից՝ գիշերը 12-ից սկսած՝ Գորիս-Կապան ճանապարհի հատվածում կիրականացնի սահմանային և մաքսային հսկողության գործառույթ, այսինքն՝ մաքսակետեր կտեղադրի։

Արմեն Գրիգորյանը տեղեկացրեց, որ հայկական կողմը ևս համապատասխան քայլեր կձեռնարկի։

«Հայաստանը՝ ճանապարհի այդ հատվածում ևս կտեղադրի մաքսային և սահմանային գործառույթներ իրականացնող կետեր և այդ աշխատանքները նախապես արդեն սկսել ենք», – ասաց Գրիգորյանը։

Գրիգորյանը նաեւ անդրադարձել է՝ Կապան-Տաթև այլընտրանքային ճանապարհին։

«Ինչպես հայտարարվել է արդեն, պատրաստ է Կապան-Տաթև ճանապարհը, այնտեղից էլ կամ Գորիս կամ Երևան՝ կարելի է ասել անվտանգ շահագործվող ճանապարհ ունենք, այլընտրանքային ճանապարհն արդեն պատրաստ է՝ ինչպես ապրանքներ տեղափոխելու, այնպես էլ այլ տեսակի ցանկացած ավտոմեքենայի համար ճանապարհն օգտագործելի է։ Շատ կարևոր է, որ նոր կառուցված ճանապարհ է», – ասաց Գրիգորյանը

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ԱՊՀ ՊՆ խորհրդի անդամները կարծիքներ են փոխանակել ռազմաքաղաքական իրավիճակի հարցերի շուրջ

Հաջորդը

Ադրբեջանական ԶՈՒ-ն է դիմել ռուսական կողմին՝ իրադրությունը հանգուցալուծելու խնդրանքով. Պն

Առնչվող նյութեր
Դիտել

Մեկ օրվա ընթացքում ականազերծվել 11 հա տարածք

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության միջազգային ականազերծման կենտրոնի մասնագետները շարունակում են Լեռնային Ղարաբաղում ականազերծման և պայթյունավտանգ իրերի հայտնաբերման ու…
Դիտել

Եվրախորհրդարանը կողմ է քվեարկել Պուտինի համար տրիբունալի ստեղծմանը

Եվրամիությունը և նրա անդամները կձգտեն հատուկ միջազգային դատարան ստեղծել՝ Ռուսաստանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից Ուկրաինայի դեմ ագրեսիայի հանցագործությունը հետապնդելու…
Դիտել

Վիրավորում ստացած և ստացիոնարում բուժվող քաղաքացիական անձանցից մեկը մահացել է․ ԱՆ

Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետևանքով վիրավորում ստացած և ստացիոնարում բուժվող քաղաքացիական անձանցից մեկը մահացել է: Այս մասին տեղեկացնում է…
Դիտել

Քննարկվել են հողային բարեփոխումներին վերաբերող հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են հողային բարեփոխումներին վերաբերող հարցեր: Մասնավորապես, անդրադարձ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share