Ադրբեջանի կողմից արգելվել են բոլոր հումանիտար փոխադրումները Լաչինի միջանցքով

Արցախի տեղեկատվական շտաբից հայտնում են, որ այսօր առավոտյան Հակարիի կամրջի մոտ տեղի ունեցած ադրբեջանական սադրանքից հետո Քաշաթաղի (Լաչինի) միջանցքով բոլոր հումանիտար ուղևորափոխադրումներն ու բեռնափոխադրումները արգելվել են Ադրբեջանի կողմից: 

Մասնավորապես, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից 25 բուժառու և նրանց հարազատներ էին տեղափոխվում Արցախից Հայաստան, սակայն Քաշաթաղի միջանցքում գործող ապօրինի ադրբեջանական անցակետում արգելվել է մեքենաների հետագա տեղաշարժը՝ նրանց ստիպելով վերադառնալ Ստեփանակերտ:

Բացի դրանից, չեղարկվել է այսօր նախատեսված Ստեփանակերտ-Գորիս-Ստեփանակերտ երթուղով տասնյակ անձանց ուղևորափոխադրումը հումանիտար հրատապ կարիքներից ելնելով, որը պետք է տեղի ունենար ռուս խաղաղապահների կողմից:

Կասեցվել է նաև հումանիտար բեռնափոխադրման նպատակով Գորիս մեկնող ռուս խաղաղապահների բեռնատարների շարժը:

Արցախի Հանրապետության իշխանությունները հերթական անգամ արձանագրում են, որ Քաշաթաղի (Լաչինի) միջանցքում տեղադրված ապօրինի ադրբեջանական անցակետն ինքնին մեծագույն վտանգ ու խոչընդոտ է Արցախի և Հայաստանի միջև ազատ տեղաշարժի ապահովման հարցում: Այսօրվա միջադեպը վերստին հաստատում է այդ վտանգների ու խոչընդոտների առկայությունը՝ լրացուցիչ կերպով սպառնալիքի տակ դնելով Արցախի ժողովրդի սուր հումանիտար կարիքների համար նույնիսկ Կարմիր խաչի և ռուս խաղաղապահների կողմից մարդկանց ու բեռների խիստ սահմանափակ տեղաշարժը:

Արցախի իշխանությունները վերահաստատում են իրենց դիրքորոշումը, որ անհապաղ ու անվերապահ կերպով պետք է ապահովվի 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ նախատեսված Լաչինի միջանցքի ռեժիմը առանց ադրբեջանական որևէ միջամտության, ինչպես նաև պետք է կատարվի ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի 2023թ. փետրվարի 22-ի որոշումն այդ հարցի վերաբերյալ:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Արցախի ՊՆ-ն հերքում է

Հաջորդը

Նուբարաշենի աղբավայրում հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են (թարմացված)

Առնչվող նյութեր
Դիտել

Ելիզավետա Դանիելյանը ընտրվեց Վճռաբեկ դատարանի դատավոր

«Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի Հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավորի թափուր տեղի համար էր առաջադրել…
Դիտել

Հռոմի ստատուտի վավերացումը առնչություն չունի ՌԴ-ի հետ հարաբերությունների տեսանկյունից. Աղաջանյան

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը հայտարարել է, թե Հռոմի կանոնադրության վավերացումը որևէ առնչություն չունի Ռուսաստանի հետ Հայաստանի…
Դիտել

ՌԴ-ն պարտավոր է հարգել ԽՍՀՄ նախկին հանրապետությունների եւ ինքնավար կազմավորումների հանդեպ ունեցած պարտավորությունները. Վահրամ Աթանեսյան

Բաց նամակ Ռուսաստանի հայերի միության նախագահ պարոն Արա Աբրահամյանին «Հարգելի պարոն ԱբրահամյանԱրցախի համար ճակատագրական այս պահին դիմում եմ…
Դիտել

Ավագանու անդամներին մանդատից զրկելու նախագիծն արժանացավ դրական եզրակացության

Երևանի ավագանու իրավական հարցերով մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել ընդդիմադիր անդամներին մանդատազրկելու նախագծերին։  Ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share