Ադրբեջանցիների մասնակցությամբ միջադեպ է գրանցվել Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում

Պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ մայիսի 20-ին միջադեպ է գրանցվել Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում Հայաստանի Հանրապետության տարածքը հատած ադրբեջանցի զինվորականների մասնակցությամբ։ Ժամը 15.00-ի սահմաններում մի քանի տասնյակ կրակոց է արձակվել, ենթադրաբար՝ օդ, ինչից հետո հայկական ստորաբաժանումները նախազգուշացնող կրակ են բացել։

Ադրբեջանցի զինվորականների հրամանատարը կապ է հաստատել հայկական ստորաբաժանման հրամանատարի հետ, խնդրել դադարեցնել կրակը, ներողություն խնդրել և հայտնել, որ կրակոցները պատահականության արդյունք են։

Հայաստանի Հանրապետության զինված ուժերը նախազգուշացնում է, որ նմանօրինակ միջադեպերի կրկնությունը կդիտարկվի որպես առճակատման գնալու միտումնավոր փորձ և կհանգեցնի հայկական կողմի համապատասխան գործողություններին

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչության արձագանքը լրատվամիջոցների հարցումներին

Հաջորդը

Արցախի ՄԻՊ-ը մեկնաբանել է Շոշ գյուղի ուղղությամբ ադրբեջանցիների կրակոցների միջադեպը

Առնչվող նյութեր
Դիտել

Հայ-թուրքական սահմանի բացման մասին խոսակցություններն այս պահին ժամանակավրեպ են. Վահան Քերոբյան

2022 թվականի բյուջեի և մեր տնտեսական աճի կանխատեսումների մեջ հայ-թուրքական սահմանի բացումը՝ որպես կանխատեսում, ներառված չէ: Այս մասին…
Դիտել

300 սփյուռքահայ մասնագետներ դիմել են ՀՀ պետական համակարգում աշխատանքի համար

Ավարտվել է ՀՀ կառավարման համակարգում սփյուռքահայ մասնագետների «իԳործ» 2022 ծրագրի հայտադիմումների ընդունումը: Շուրջ 300 սփյուռքահայ մասնագետներ այս տարի…
Դիտել

Եղիպատրուշում նախատեսվում է հիմնել լեռնադահուկային համալիր

Կառավարությունն այսօր հավանության տվեց «Մայլեռ Մաունթայն Ռեզորթ» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ՝ Ընկերություն) կողմից ներկայացված Արագածոտնի մարզի Ապարան համայնքի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share