Ազգային անվտանգության մարմինները հորդորում են զերծ մնալ ոչ պաշտոնական ու չճշտված տեղեկությունների տարածումից

Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը պաշտոնապես տեղեկացնում է, որ Սյունիքի մարզի տարածքում մեկնարկած ու ընթացող մարտերի վերաբերյալ զանգվածային լրատվության միջոցներով և սոցիալական ցանցերում տարածվող տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում:

Նկատի ունենալով հիշյալ տեղեկությունների տարածման արդյունքում հանրության շրջանում ձևավորված անհանգստությունները՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը խստորեն զգուշացնում է զերծ մնալ ապատեղեկատվություն տարածելու, ազգաբնակչության շրջանում խուճապ առաջացնելու և անհարկի լարվածություններ հրահրելու գործելաոճից ու տեղեկացնում, որ նմանատիպ երևույթներն ունենալու են համապատասխան իրավական հետևանքներ՝ ամենախիստ գործիքակազմերի կիրառմամբ:

Ազգային անվտանգության մարմինները դարձյալ հորդորում են զերծ մնալ ոչ պաշտոնական ու չճշտված տեղեկությունների տարածումից և ապավինել բացառապես պաշտոնական լրահոսին:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Թուրքը Սև լճի տարածքում առաջ է եկել․Գորիսի փոխքաղաքապետ

Հաջորդը

Այվազյանը Լավրովին է ներկայացրել Սյունիքում տիրող իրավիճակը

Առնչվող նյութեր
Դիտել

5 հայ ռազմագերի է վերադարձել հայրենիք․հայտնի են անունները

Հունգարիայի կառավարության միջնորդությամբ Ադրբեջանը 5 հայ ռազմագերի է վերադարձրել: Այս մասին հայտնել է ՀՀ արտաքին գործերի նախարարության խոսնակ Վահան…
Դիտել

Սա դանդաղ զարգացող ցեղասպանություն է․դեսպան Տիգրան Մկրտչյան

Հունաստանում, Կիպրոսում և Ալբանիայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը խմբագրականով է հանդես եկել Հունաստանի ամենամեծ շրջանառություն ունեցող «To Vima»…
Դիտել

Վահան Քերոբյանը հանդիպել է գործարարների հետ

ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հանդիպել է գործարարների հետ։ Այս մասին տեղեկացրել են Էկոնոմիկայի նախարարությունից։ Առանձին հանդիպումների ընթացքում…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share