ԱԺ նախագահը կարեւորել Է ՄԽ շրջանակում ԼՂ հիմնախնդրի վերջնական լուծումը

Հոկտեմբերի 18-ին  ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Անն Լույոնին: Այս մասին հայտնում եմ Ազգային ժողովից։

Շնորհավորելով նորանշանակ դեսպանին՝  Ալեն Սիմոնյանը համոզմունք է հայտնել, որ նրա գործունեությունը նպաստելու է Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ գործակցության խորացմանն ու ամրապնդմանը:

ԱԺ նախագահն  ընդգծել է Ֆրանսիայի հետ բազմոլորտ փոխգործակցությունը՝ հավելելով, որ անձամբ պատրաստ է ներդնել բոլոր ջանքերն այդ հարաբերությունների խորացման եւ դինամիկ զարգացման  գործում: Այս համատեքստում նշվել է նաեւ Ֆրանսիայի հայ համայնքի դերակատարությունը, որը յուրահատուկ կամուրջ է հայ-ֆրանսիական բազմաբեւեռ գործակցության հարցում:

Ալեն Սիմոնյանը երախտագիտությամբ հիշատակել է  Ֆրանսիայի խորհրդարանի զույգ պալատների կողմից Արցախի դեմ ադրբեջանաթուրքական ագրեսիան դատապարտող,  Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման անհրաժեշտության վերաբերյալ բազմաթիվ բանաձեւերն ու կոչերը  եւ արդեն իսկ թվով չորրորդ պատվիրակության՝ Հայաստան եւ Արցախ այցելությունը:

ԱԺ նախագահը կարեւորել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերջնական ու արդարացի լուծումը եւ Արցախի՝ ինքնորոշման իրավունքի վրա հիմնված կարգավիճակի ճանաչումը:

Հանդիպմանն անդրադարձ է եղել երկու երկրների խորհրդարանների գործունեությանը, որոնք կարեւոր դեր են խաղում Հայաստանի ու Ֆրանսիայի միջեւ քաղաքական երկխոսությունը զարգացնելու եւ հարստացնելու գործում:

Ֆրանսիայի դեսպանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար՝ շեշտելով, որ Ազգային ժողովը համարվում է ժողովրդավարության կենտրոն: Նա պատրաստակամություն է հայտնել հետագա գործունեությամբ նպաստելու ԱԺ-ի հետ ձեւավորված ամուր  համագործակցության խորացմանը:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Երեւանում անցկացվում են Եվրոպայի պատանեկան և երիտասարդական օնլայն հիբրիդ առաջնությունները

Հաջորդը

Ներկրվել է «Սինոֆարմ» պատվաստանյութի հերթական խմբաքանակը

Առնչվող նյութեր
Դիտել

ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցում միջազգային հանրության  ակտիվությունը պետք է  էականորեն մեծանա․ վարչապետ

ԼՂ-ի շուրջ ստեղծված հումանիտար ճգնաժամը բավականին  մեծ միջազային արձագանք է ստացել։ Այս մասին կառավարության նիստի ընթացքում հայտարարել է…
Դիտել

ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը ուղևորվում է Հայաստան և Ադրբեջան՝ բանակցելու Փաշինյանի և Ալիևի հետ

ԵՄ-ն անմիջապես հատուկ ներկայացուցչին կուղարկի Հայաստան և Ադրբեջան՝ կարգավորման համար, ասվում է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի տարածած…
Դիտել

«Շիրակի ձմեռ 2022»-ը կայացավ անտառային Մեծ Սարիարում

«Շիրակի ձմեռ-2022» ամենամյա փառատոնն այս տարի անցկացվեց Շիրակի մարզի Մեծ Սարիար գյուղի անտառային հատվածում: Փառատոնը բաղկացած էր սպորտային,…
Դիտել

Արցախի կառավարությունը բնակելի տան կառուցման համար անհատույց ֆինանսական աջակցություն կտրամադրի

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր տեղեկացրել է, որ բնակելի տան կառուցման համար պետությունը տրամադրելու է մինչև հինգ միլիոն…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share