Ամերիկյան բիզնեսների հաջողությունը մեր շուկայում կարևոր է․ Մհեր Գրիգորյան

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մարտի 23-ին մասնակցել է Երևանում անցկացվող՝ Ամերիկայի Առևտրի Պալատի տարեկան ընդհանուր ժողովին:

Փոխվարչապետը Կառավարության և անձամբ իր անունից ողջունել է ներկաներին և հանդես է եկել ելույթով, որում նշել է.

«Նախևառաջ, թույլ տվեք շնորհակալություն հայտնել Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի բոլոր անդամներին արդյունավետ և օգտակար աշխատանքի համար: Տարածաշրջանային բարդ զարգացումների արդյունքում ստեղծված ամենատարբեր տնտեսական մարտահրավերները մենք կարողանում ենք հաղթահարել շնորհիվ մեր մասնավոր հատվածի ամենօրյա նվիրված աշխատանքի:

Ամերիկայի Միացյալ Նահանգները մեր երկրի առանցքային գործընկերներից է: Ամերիկյան բիզնեսների հաջողությունը մեր շուկայում մեծապես կարևոր է թե՛ մեր երկկողմ հարաբերությունների խորացման առումով, թե՛ Հայաստանի տնտեսության կայուն զարգացման համար, և թե՛ Հայաստանում բիզնես մշակույթի շարունակական բարելավման տեսանկյունից:

Այս համատեքստում չեմ կարող չընդգծել Պալատի դերը, որը Կառավարության և ամերիկյան բիզնես համայնքի միջև իրապես կապող հարթակ է դարձել: Ավելին, Պալատն ակտիվորեն ներգրավված է Կառավարության բարեփոխումների քննարկումներում և առանցքային մասնակցություն ունի ներդրումային միջավայրի բարելավմանն ու տնտեսության զարգացմանն ուղղված մեր քաղաքականությունների մշակման գործում:

Կարևորելով ավանդաբար ձևավորված մեր արդյունավետ համագործակցությունը՝ ցանկանում եմ ընդգծել, որ Կառավարությունը շարունակում է հավատարիմ մնալ բիզնեսի համար բարենպաստ միջավայր ստեղծելու իր հանձնառությանը և մշտապես բաց և պատրաստ է լինելու քննարկել ձեր կողմից մատնանշված ցանկացած խնդիր»:

Եզրափակելով խոսքը՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն արդյունավետ աշխատանք է մաղթել Ամերիկայի Առևտրի Պալատի տարեկան ընդհանուր ժողովին:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Այս տարի Երևան քաղաքում առնվազն 50 կմ ճանապարհ կկառուցվի

Հաջորդը

Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխանել է ՀՀ նախագահին

Առնչվող նյութեր
Դիտել

Կալիֆորնիայում ապրիլի 24-ը պաշտոնապես հռչակվել է որպես նահանգային ոչ աշխատանքային օր

Կալիֆորնիայի նահանգային խորհրդի անդամ Էդրին Նազարյանի ջանքերով ընդունվել է ապրիլի 24-ը՝ որպես Հայոց ցեղասպանության հիշատակի օր դարձնելու օրենսդրական…
Դիտել

ԱՄՆ-ն Ուկրաինային կփոխանցի ռուս օլիգարխների փողերը

Ուկրաինա ռուսական ներխուժումից ի վեր առաջին անգամ ԱՄՆ-ն Ուկրաինային կփոխանցի պատժամիջոցների տակ գտնվող ռուս օլիգարխներից բռնագրավված ակտիվները։ Այս…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share