ԱՄՆ-ը Ադրբեջանին կոչ է անում զորքերը հետ քաշել ելման դիրքեր. Փրայս

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսն անդրադարձել է Նյու Յորքում սեպտեմբերի 20-ին տեղի ունեցած Բլինքեն-Միրզոյան-Բայրամով հանդիպմանը, նշել՝ սա վերջին էսկալացիայից հետո առաջին դեմառդեմ հանդիպումն էր, որի ընթացքում կողմերը քննարկել են առաջընթացի հասնելու լավագույն ուղիները:Այս մասին տեղեկացնում է 1lurer.am-ը:

Փրայսը հավելել է, որ Վաշինգտոնի համար կարևոր է երկխոսություն հաստատել Երևանի և Բաքվի միջև: Նրա խոսքով՝ հանդիպման ժամանակ Պետքարտուղարը մատնանշել է հրադադարի պահպանման կարևորությունը:

Պետքարտուղարության խոսնակն ընդգծել է նաև խաղաղ կարգավորման հարցում Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի ջանքերը:

«Կոչ ենք անում Ադրբեջանին՝ հետ քաշել զորքերը ելման դիրքեր, աշխատել Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա բոլոր խնդիրները խաղաղ բանակցությունների միջոցով լուծելու ուղղությամբ։ Այս հակամարտությունը չունի և չի կարող ունենալ ռազմական լուծում. մենք հայտարարել ենք դա թե՛ մասնավոր շփումներում, թե՛ հրապարակայնորեն: Ուրախ ենք, որ մեր շարունակական ներգրավվածությունը, այդ թվում՝ բարձր մակարդակներում, օգնել է դադարեցնել ռազմական գործողությունները: Կշարունակենք Հայաստանին և Ադրբեջանին մեր աջակցությունը: Պետքարտուղարը կոչ է արել կողմերին՝ կրկին հանդիպել մինչև ամսվա վերջ, սակայն հստակ ամսաթիվը և վայրը պետք է որոշեն կողմերը: Կարծում ենք՝ Հայաստանի և Ադրբեջանի ուղիղ շփումները բխում են ոչ միայն այդ երկրների, այլև տարածաշրջանի և ամբողջ աշխարհի շահերից: Կանոնավոր կապի մեջ ենք հայ և ադրբեջանցի պաշտոնյաների հետ: Մեր խնդիրն է համախմբել կողմերին և դյուրացնել նրանց միջև երկխոսությունը»,- նշել է Փրայսը:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Սահմանագծված չլինելու փաստը չի կարող արդարացնել ոչ մի առաջխաղացում մյուս երկրի տարածք․ Մակրոն

Հաջորդը

ԱԽ քարտուղարը Քարնեգի հիմնադրամում անդրադարձել է Ադրբեջանի կողմից միջազգային հումանիտար իրավունքի կոպիտ խախտումներին

Առնչվող նյութեր
Դիտել

«Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի քրեական գործով եւս 7 անձի գործ ուղարկվել է դատարան

ՀՀ գլխավոր դատախազության դատավարական ղեկավարման ներքո, ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության, ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտի, ՀՀ ոստիկանության,…
Դիտել

Առաջիկա 3 ամիսներին Հայաստանի և Արցախի շուրջ անվտանգային իրավիճակը ծայրաստիճան անորոշ է լինելու․ Արմեն Պետրոսյան

Տարածաշրջանային որոշ զարգացումներ, որոնք առնվազն մտահոգիչ են Հայաստանի տեսանկյունից։ Այս մասին նշվախծ է տարածաշրջանային հարցերի փորձագետ Արմեն Պետրոսյանի…
Դիտել

Իմ խորին ցավակցություններն եմ հայտնում զինծառայողների հարազատներին. ՀՀ-ում ՄԹ դեսպան

Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերը ցավակցել է Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում հրդեհի հետևանքով զոհված զինծառայողների հարազատներին։  «Անչափ…
Դիտել

2 զոհ և 14 վիրավոր․ՊԲ-ն նոր տվյալներ է հրապարակել

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, օգոստոսի 3-ին, ժամը 09։00-ից սկսած, ադրբեջանական ստորաբաժանումները, կոպտորեն խախտելով հրադադարի պահպանման ռեժիմը, թիրախավորել են…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share