«ԱՄՆ-ն պատրաստ է բոլոր միջոցներով աջակցել կարգավորման գործընթացին». ՄԽ ամերիկացի համանախագահ

Այսօր տեղի է ունեցել Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը ԱՄՆ Պետդեպարտամենտի Կովկասի հարցերով գլխավոր խորհրդական Ֆիլիպ Ռիկերի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են տարածաշրջանում առկա լարված իրավիճակը և կարգավորման գործընթացին վերադառնալու հնարավոր քայլերը:

Մտահոգություն հայտնելով հայ-ադրբեջանական սահմանին լարվածության կապակցությամբ՝ Ֆիլիպ Ռիկերը կարևորել է իրավիճակի կայունացումը։ Նա հայտարարել է, որ ԱՄՆ-ն կողմ է բոլոր տարաձայնությունների քաղաքական և դիվանագիտական կարգավորմանը և պատրաստ է բոլոր միջոցներով աջակցել կարգավորմանը:

Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել նաև կարգավորման գործընթացի տարբեր ասպեկտների, այդ ուղղությամբ անհրաժեշտ քայլերի և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Դեսպանը շեշտել է Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիայի հստակ և միանշանակ դատապարտման կարևորությունը

Հաջորդը

Զոհերի ճշգրտված թիվը 105 է. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

Առնչվող նյութեր
Դիտել

Կիրականացվեն մակրոսեյսմիկ հետազոտություններ

Փետրվարի 14-ից ԱԻՆ Սեյսմիկ Պաշտպանության մասնագիտական խմբերը, հյուսիսային մարզերի բնակավայրերում, կիրականացնեն մակրոսեյսմիկ հետազոտություններ՝ երկրաշարժի հնարավոր հետևանքները պարզելու համար։…
Դիտել

Արցախի ԱԺ-ն արտահերթ նիստ է հրավիրում. հրատապ հարցերի օրակարգով

Արցախի Հանրապետության Սահմանադրության 114-րդ հոդվածի և «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 37-րդ հոդվածի համաձայն՝ Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությամբ 2023…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share