Այսօր սկսեցինք շուրջ 12 հա անտառատնկարկի ծրագիրը. Տիգրան Ավինյան

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր սկսեցինք շուրջ 12 հա անտառատնկարկի ծրագիրը:

«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի նախաձեռնությամբ իրականացվող ծառատունկը տեղանքը հարստացրեց շուրջ 4500 ծառաթփատեսակով, զուգահեռ կառուցվել է 7000 գծմ երկարությամբ և տարատեսակ անձրևացնող համակարգերով ոռոգման ամբողջովին նոր համակարգ:

Տնկիները ներառում են ճանապարհաեզրը ընդգծող սոսիներ, գիհու տեսակներ, ալբիցիա, փշատենի, թթենի, վայրի պտղատուներ, ինչպես նաև հատուկ ծառատեսակներ՝ անտառտնկարկի ճանապարհամերձ հատվածներում գեղագիտական տեսքը ապահովելու նպատակով՝  ձեռք բերված Երևանի քաղաքապետարանի կողմից։

Ծառատունկի շնորհիվ տարածքը մաքրվեց՝ ազատվելով տարիներ շարունակ կուտակված շինարարական աղբից։
Մշտադալար և տերևաթափ տնկիները տարածքին կհաղորդեն, բարեկարգ, խնամված տեսք, ինչպես նաև կհարստացնեն տեղանքը թթվածնով։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ադրբեջանի գործողությունները հակասում են բարիդրացիության սկզբունքներին

Հաջորդը

Սուրբ Հարության Ճրագալույցի Պատարագը Սուրբ Գայանե վանքում

Առնչվող նյութեր
Դիտել

Էրդողանի խոսնակը ՀՀ-ի հետ սահմանների մասնակի բացումը կրկին կապել է հայ-ադրբեջանական գործընթացի հետ

Թուրքիայի նախագահի խոսնակ և գլխավոր խորհրդական Իբրահիմ Քալընը թուրքական «A Haber» հեռուստաալիքի եթերում պատասխանել է նաև ՀՀ-ի հետ…
Դիտել

Թմրամիջոցների ապօրինի աճեցման դեպքերի բացահայտումներ

Շրջանառությունն արգելված թմրամիջոցների ապօրինի աճեցման դեպքերի բացահայտումներ Ասկերանի շրջանում. Հունիսի 20-ին ժամը 13:00-ի սահմաններում, Արցախի Հանրապետության ոստիկանության Ասկերանի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share