Անտարբերությունը կարիքավոր մարդկանց հանդեպ չարիք է

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի (ԳԱԱ)  Գիտակրթական միջազգային կենտրոնի (ԳԿՄԿ)  Ուսանողական գիտական ընկերության (ՈւԳԸ), ԳԿՄԿ աշխատակիցների նախաձեռնությամբ և ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի, Հրաչյա Բունիաթյանի անվան կենսաքիմիայի ինստիտուտի համատեղ աջակցությամբ օրերս` Ամանորին ընդառաջ, կազմակերպվեց բարեգործական ակցիա, որի ընթացքում  Շիրակի մարզի Ախուրյան գյուղում բնակվող մեկ բազմազավակ ընտանիքի տրամադրվեց օգնություն:

Նշենք,որ ընտանիքն սպասում է իր 11-րդ երեխայի լույս աշխարհ գալուն։ Նրանք սոցիալապես անապահով են:

ՈՒԳԸ անդամների նախաձեռնությամբ հավաքվեց հագուստ, խաղալիքներ, իսկ նվիրաբերված գումարով գնվեց սնունդ:

ՈՒԳԸ-ի փոխնախագահ Հռիփսիմե Խաչատրյանը նշեց, որ նրանց, կարծես թե, հաջողվեց դառնալ հեքիաթային տոնին ընդառաջ երազանք կատարող հրաշագործներ, ԳԱԱ ԵԳԻ աշխատակից Հայկ Հովակիմյանն էլ ուրախ էր, որ կարողացել էին երեխաներին ժպիտներ պարգևել:

ՈՒԳԸ նախագահ Նարեկ Սահակյանի խոսքով՝ անտարբերությունը կարիքավոր մարդկանց հանդեպ չարիք է, և հասարակության յուրաքանչյուր անդամ պետք է ձգտի հնարավորինս օգտակար լինել իր ուժերի ներածին չափով:

Միանշանակ է, որ նման ընտանիքներին սոցիալական աջակցությունից զատ անհրաժեշտ է հոգեբանական, կրթական և բարոյական աջակցություն։

Հեղինակ՝ ՀՊՄՀ լրագրության բաժնի 2-րդ կուրսի  ուսանողուհի  Նատալի Մինասյան

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ՃՏՊ Բերդ-Իջևան ավտոճանապարհին․ կա տուժած

Հաջորդը

Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդումը

Առնչվող նյութեր
Դիտել

Իրավիճակը երկրում շարունակում է մնալ վտանգաշատ ու մտահոգիչ․Գարգեին Բ

Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն լրագրողների հետ զրույցում հայտարարել է, թե ժողովուրդը որևէ կերպ չի հաշտվի Արցախը Ադրբեջանի…
Դիտել

Հայկական կողմը պետք է հետեւողական լինի. թուրքագետ Անահիտ Վեզիրյան

Մոսկվայում կայացած Հայաստանի եւ Թուրքիայի բանագնացների հանդիպման ակնկալիքների մասին դեռ վաղ է խոսել: Այս մասին «Ազդագիր»-ին տված հարցազրույցում…
Դիտել

Մոսկվան տեսնում է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացից ՌԴ-ին դուրս մղելու ԵՄ ջանքերը․ Զախարովա

Մոսկվան տեսնում է Եվրոպական Միության հերթական փորձերը՝ ամեն գնով միջամտելու Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին, դուրս…
Դիտել

Դեմ չեն սահմանագծման աշխատանքների համար հիմք վերցնել 1975թ․ քարտեզները․ վարչապետ (տեսանյութ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոլդովա կատարած աշխատանքային այցի շրջանակում ռումինահայ դիվանագետ, առևտրական գործիչ Մանուկ Բեյի պալատում հանդիպում է ունեցել…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share