Ապագան կառուցելու անհրաժեշտ լավատեսություն, այո, կա. Նիկոլ Փաշինյան

ԱԺ արտահերթ նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է ՀՀ կառավարության ծրագրի՝ 2022թ. կատարման արդյունքների զեկույցը։

Նրա խոսքով՝ ապագայի որևէ նախագիծ հնարավոր չէ իրականացնել առանց լավատեսության բավարար պաշարի. «Եվ ուրեմն, առանցքային հարցը հետևյալն է՝ փոթորկալից այս ժամանկներում կա՞ Հայաստանում լավատեսության անհրաժեշտ պաշար՝ ապագայի մասին ոչ միայն խոսելու, նախագծելու, այլև այդ ապագան կառուցելու և իրագործելու համար։ Իմ պատասխանը միանշանակ է ու աներկբա․ ի հեճուկս բոլոր դժվարությունների ու բարդությունների՝ Հայաստանում ապագայի մասին խոսելու, այն պլանավորելու և կառուցելու անհրաժեշտ լավատեսություն կա, վստահ եմ դրանում»։

Նա նշել է, թե լրահոսը, հանրային քննարկումներն ու միջազգային իրադրությունը վստահություն չեն հաղորդում, բայց, չնայած այդ ամենին, երկրում տեղի է ունենում շուրջ 55 հազար բնակարանի կառուցման գործընթաց. «Սա երբևէ ստեղծված բնակարանային ֆոնդի շուրջ 6%-ն է»,- շեշտել է Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ երրորդ հանրապետության շրջանում բնակարանաշինությունը երբևէ նման ծավալներ չի ունեցել։

Նա ներկայացրել է նաև հիպոթեքային վարկի տոկոսների՝ եկամտահարկից վերադարձի շահառուների թիվը՝ 29․197 մարդ, որը գերազանցել է 2021թ. ցուցանիշը. «Այս թվերի մասին ես շատ եմ մտածում՝ փորձելով հասկանալ, թե ինչ է նշանակում։ Սահմանային անկայունության, անվտանգային խոցելիության, աշխարհակարգի փլուզման պայմաններում Հայաստանի տասնյակ հազարավոր քաղաքացիներ բնակարաններ են ձեռք բերում, հազարավոր ներդրողներ բնակարաններ են կառուցում։ Ինչո՞ւ են նրանք այդպես վարվում, ի՞նչ է նշանակում այդ վարքագիծը։ Իմ գնահատմամբ՝ նշանակում է միայն մեկ բան․ մարդիկ հավատացել են կառավարության խաղաղության օրակարգին, հավատում են, որ խաղաղություն լինելու է, և իրենց հայրենիքում երջանիկ ապրելու, արարելու հնարավորություն են ունենալու, այլապես իմաստ չէր ունենա բնակարան ձեռք բերել, առավել ևս՝ բնակարան կառուցել»։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Հովիկ Աբրահամյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման, պաշտոնեական լիազորություններն անցնելու համար

Հաջորդը

ՔԿ-ն՝ հաստատելով Սիմոնյանի «անմեղությունը», առաջնորդվել է Նիկոլ Փաշինյանի քաղաքական պատվերով

Առնչվող նյութեր
Դիտել

Ղրղզստան-տաջիկական պետական սահմանի ամբողջ երկայնքով զինված բախումներ են ընթանում. Էդմոն Մարուքյան

Անհանգստացնող լուրեր ենք ստանում, որ ՀԱՊԿ անդամ Ղրղզստան-տաջիկական պետական սահմանի ողջ երկայնքով զինված բախումներ են ընթանում: Այս մասին…
Դիտել

ԱՀ ԱԺ նախագահը ողջունել է Կոռնիձորի հանրահավաքի մասնակիցներին

ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը ողջունել է Կոռնիձորի հանրահավաքի մասնակիցներին «Կոռնիձորի հանրահավաքի սիրելի’ մասնակիցներ Յուրաքանչյուր գործողություն, որ կատարվում…
Դիտել

Խաղաղության ճանապարհն անցնում է հայկական ինքնիշխան տարածքներից ադրբեջանական զինված ուժերի դուրսբերումով․ Էդմոն Մարուքյան

«Խաղաղության ճանապարհն անցնում է հայկական ինքնիշխան տարածքներից ադրբեջանական զինված ուժերի դուրսբերումով, բոլոր ռազմագերիների վերադարձով, 1991 թ. Ալմաթիի հռչակագրի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share