Առանց նախկին խորհրդային հանրապետությունների քարտեզի ինչպես կարելի է քննարկել սահմանազատման հարցը․ Լավրով

Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման հարցում միջնորդական առաքելության հետ մեկտեղ մենք տեսնում ենք այլ խաղացողների կողմից այդ գործընթացին խոչընդոտելու փորձեր։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

ՌԴ ԱԳ նախարարը միևնույն ժամանակ շեշտել է, թե ղարաբաղյան հակամարտության կարգավորման միջնորդական խումբը «թաղել են ֆրանսիացիներն ու ամերիկացիները»։

«Մենք դրա հետ կապված որևէ խնդիր չենք ունեցել։ Հատուկ ռազմական գործողության մեկնարկից հետո Արևմուտքը Փարիզի ու Վաշինգտոնի բերանով պաշտոնապես հայտարարեց, որ չի համագործակցելու Ռուսաստանի հետ որևէ ձեւաչափով։ Այսպիսով, նրանք հայտարարեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը դադարեցնելու մասին», – նշել է Լավրովը՝ ավելացներով, որ արևմտյան միջնորդները փոխարենը փորձում են սեփականաշնորհել այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել Ռուսաստանի մասնակցությամբ։

«Օրինակ, Բրյուսելում անցկացվում է սահմանազատման հանձնաժողովի նիստ։ Ադրբեջանցիներն ու հայերը քաղաքավարի մարդիկ են, նրանք գնում են այնտեղ։ Բայց ինձ համար դժվար է պատկերացնել, թե առանց նախկին խորհրդային հանրապետությունների քարտեզի, որը գտնվում է ռուսաստանյան շտաբում, ինչպես կարելի է քննարկել սահմանազատման և խաղաղության պայմանագրի հարցը», – նշել է Լավրովը

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահին

Հաջորդը

Ինչպիսի եղանակ է կանխատեսվում դեկտեմբերին

Առնչվող նյութեր
Դիտել

Մայիսի 22-ի երեկոյան ադրբեջանական ԶՈՒ Հայաստանի տարածք ներթափանցած անձնակազմի մի մասը վերադարձել է ելման դիրքեր.Պն

Պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ ադրբեջանի ԶՈՒ կողմից հայ-ադրբեջանական սահմանին իրականացված սադրանքներից հետո ստեղծված իրադրությունը, մայիսի 23-ի կեսօրի…
Դիտել

Խնդրում եմ որևէ մեկը չթերագնահատի ծխախոտի նեգատիվ ազդեցությունը մեր հանրային առողջության վրա. Նիկոլ Փաշինյան

2022-ի հունվարի մեկից ուժի մեջ է մտնում ծխախոտային արտադրատեսակների և դրանց պատկանելիքների, փոխարինիչների հրապարակային ցուցադրման արգելքը վաճառասրահներում և…
Դիտել

Տնտեսական ներկայացուցիչներ՝ Չինաստանում, Գերմանիայում և ԱՄՆ-ում

Էկոնոմիկայի նախարարությունը պատրաստվում է ներկայացուցիչներ ունենալ Չինաստանում, Գերմանիայում և ԱՄՆ-ում. Հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։ Նրա…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share