Առանց նախկին խորհրդային հանրապետությունների քարտեզի ինչպես կարելի է քննարկել սահմանազատման հարցը․ Լավրով

Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման հարցում միջնորդական առաքելության հետ մեկտեղ մենք տեսնում ենք այլ խաղացողների կողմից այդ գործընթացին խոչընդոտելու փորձեր։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

ՌԴ ԱԳ նախարարը միևնույն ժամանակ շեշտել է, թե ղարաբաղյան հակամարտության կարգավորման միջնորդական խումբը «թաղել են ֆրանսիացիներն ու ամերիկացիները»։

«Մենք դրա հետ կապված որևէ խնդիր չենք ունեցել։ Հատուկ ռազմական գործողության մեկնարկից հետո Արևմուտքը Փարիզի ու Վաշինգտոնի բերանով պաշտոնապես հայտարարեց, որ չի համագործակցելու Ռուսաստանի հետ որևէ ձեւաչափով։ Այսպիսով, նրանք հայտարարեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը դադարեցնելու մասին», – նշել է Լավրովը՝ ավելացներով, որ արևմտյան միջնորդները փոխարենը փորձում են սեփականաշնորհել այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել Ռուսաստանի մասնակցությամբ։

«Օրինակ, Բրյուսելում անցկացվում է սահմանազատման հանձնաժողովի նիստ։ Ադրբեջանցիներն ու հայերը քաղաքավարի մարդիկ են, նրանք գնում են այնտեղ։ Բայց ինձ համար դժվար է պատկերացնել, թե առանց նախկին խորհրդային հանրապետությունների քարտեզի, որը գտնվում է ռուսաստանյան շտաբում, ինչպես կարելի է քննարկել սահմանազատման և խաղաղության պայմանագրի հարցը», – նշել է Լավրովը

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահին

Հաջորդը

Ինչպիսի եղանակ է կանխատեսվում դեկտեմբերին

Առնչվող նյութեր
Դիտել

Անգամ այս պայմաններում շարունակվում են գտնվել մարդիկ, ովքեր զբաղված են դատարկախոսությամբ․Արցախի պետնախարար

Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը հայտարարություն է տարածել՝ կոչ անելով  հետևություններ անել օբյեկտիվ քննադատություններից։ ««Հարգելի հայրենակիցներ, Արցախն այսօր ապրում…
Դիտել

Հայակական կողմն ունի 135 զոհ, այս թիվը դեռևս վերջնական չէ․ ՀՀ վարչապետ

Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման հետևանքով հայկական կողմի զոհերի հաստատված թիվը 135 է: Կառավարության նիստի ընթացքում այս մասին հայտնել է…
Դիտել

Ադրբեջանական զինծառայողն ինքնաձիգը պարզել է մեր ուղղությամբ․Արման Թաթոյան

Անցյալ շաբաթ ինքներս համոզվեցինք, որ ադրբեջանական զինծառայողների ներկայությունը ՀՀ Սյունիքի համայնքների միջև ճանապարհներին մարդկանց առաջնահերթ կյանքի ու ազատ…
Դիտել

Մարտի 14-ից խստացվում է վերահսկողությունը մսի շուկայում

Մարտի 14-ից խստացվում է վերահսկողությունը միս-մսեղիքի սպանդանոցային ծագման լինելու պահանջի կատարման նկատմամբ։ 2020 թվականի ընթացքում մեծ ակտիվությամբ մեկնարկած…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share