Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ

Դեկտեմբերի 1-ին ԵԱՀԿ նախարարական 29-րդ համաժողովի շրջանակներում Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Նիդերլանդների Թագավորության ԱԳ նախարար Վոբկե Հուկստրայի հետ։

Զրուցակիցները բարձր են գնահատել դինամիկ զարգացող հայ-նիդերլանդական հարաբերությունները և պատրաստակամություն հայտնել հետևողական քայլեր ձեռնարկել փոխշահավետ համագործակցությունն առավել ընդլայնելու, վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Նիդերլանդներ կատարած այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչելու ուղղությամբ:

Արարատ Միրզոյանը կարևորել է Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների օրակարգի առաջմղման ուղղությամբ Նիդերլանդների հետ հաստատված սերտ փոխգործակցությունը: Երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման համատեքստում կարևորվել է խորհրդարանական դիվանագիտության դերը։

Անդրադառնալով սեպտեմբերի 13-14-ին Հայաստանի ինքնիշխանության դեմ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակին՝ Արարատ Միրզոյանն ընդգծել է ուժի և ուժի սպառնալիքի կիրառմամբ սեփական առավելապաշտական նպատակներին հասնելու Ադրբեջանի քաղաքականության անթույլատրելիությունը: Այս համատեքստում ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է, որ միջազգային հանրության հասցեական և սկզբունքային գնահատականները կարող են նպաստել Հարավային Կովկասում կայունության հաստատմանը:

Նախարար Միրզոյանն իր գործընկերոջն է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները, Լեռնային Ղարաբաղի հակամարտության հանգուցալուծման վերաբերյալ հայկական կողմի մոտեցումները:

Կողմերը մտքեր են փոխանակել նաև Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության գործունեության վերաբերյալ՝ համոզմունք հայտնելով, որ այն դրական դեր է խաղում տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման գործում:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ադրբեջանի ԱԳՆ–ն Ֆրանսիայի գործերի ժամանակավոր հավատարմատարին բողոք է հայտնել Սենատում ընդունված բանաձևի համար

Հաջորդը

Արարատ Միրզոյանը Սլովենիայի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարարի հետ հանդիպմանը խոսել է Ադրբեջանի առավելապաշտական դիրքորոշման մասին

Առնչվող նյութեր
Դիտել

Հարկային եկամուտները աճել են 12.7 տոկոսով

Հայաստանում 2021-ի հունվար-հոկտեմբերին հավաքագրված հարկային եկամուտները նախորդ տարվա նույն ժամանակի նկատմամբ աճել են 12.7 տոկոսով: Այս մասին ԱԺ…
Դիտել

Արցախը մենակ չէ․ Գագիկ Ծառուկյան

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն Արցախում ստեղծված իրավիճակի կապակցությամբ հայտարարություն է տարածել. «Հարգելի՛ հայրենակիցներ, Շուրջ մեկ օր է՝ ադրբեջանցիները…
Դիտել

Ռուս սահմանապահները պարզաբանել են Վրաստանի հետ սահմանի մոտ զրահամեքենայի հայտնվելը

Զրահամեքենան Վերին Լարսում անցկակետ ստեղծելու նպատակով չի ուղարկվել: Այս մասին RBC-ին հայտնել են ՌԴ ԱԴԾ-ի Հյուսիսային Օսեթիա-Ալանիայի Հանրապետության…
Դիտել

Ազատ և հունահռոմեական ոճի ըմբիշները նախապատրաստվում են աշխարհի առաջնությանը

Հայաստանի ազատ և հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականները սեպտեմբերի 10-ից 18-ը մասնակցելու են Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում կայանալիք աշխարհի առաջնությանը։…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share