Արդարադատության նախարարությունն ու ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը կգործակցեն սահմանադրական բարեփոխումների հարցում

Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանն այսօր ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլիին։

Նախարարը շնորհակալություն է հայտնել արդյունավետ գործակցության համար և ընդգծել, որ ՄԱԶԾ-ն Հայաստանի հուսալի գործընկերներից է՝ հատկապես մարդու իրավունքների պաշտպանության և ոստիկանության ոլորտում իրականացվող բարեփոխումների համատեքստում։

Նախարար Անդրեասյանը կարևորել է համատեղ ծրագրերի շարունակականության ապահովումը և ողջունել Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող և ՄԱԶԾ-ի կողմից իրականացվող նոր ծրագրի՝  «ԵՄ-ն՝ հանուն արձագանքող և հաշվետու հաստատությունների՝ ոստիկանության և միգրացիայի ոլորտի բարեփոխումների, ինչպես նաև Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությանը» մեկնարկը։

Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին ևս կարևորել է վերը նշված ոլորտներում, ինչպես նաև սահմանադրական բարեփոխումների գործընթացում և հակակոռուպցիոն աշխատանքներում գործակցելու անհրաժեշտությունը և արդարադատության ոլորտի բարեփոխումների օրակարգին աջակցելու պատրաստակամություն է հայտնել։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Սյունիքում նախատեսվում է մինչեւ 500 կմ դաշտամիջյան ճանապարհ կառուցել. Գնել Սանոսյան

Հաջորդը

Հայաստան կժամանի ուկրաինական քաղաքական և հասարակական գործիչների խոշոր պատվիրակություն

Առնչվող նյութեր
Դիտել

Տիգրան Խաչատրյանն ընդունել է ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանին

ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը սեպտեմբերի 3-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության…
Դիտել

Ադրբեջանական զինված ուժերը քաղաքացիական բնակչության ուղղությամբ կիրառում են խոշոր տրամաչափի զենքեր, այդ թվում՝ հրետանի. ՀՀ ՄԻՊ

ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանն անդրադարձել է ԼՂ նկատմամբ ադրբեջանական ռազմական ագրեսիային։ «Ադրբեջանական զինված ուժերը քաղաքացիական բնակչության ուղղությամբ կիրառում…
Դիտել

ԿԳՄՍ նախարարությունը պահանջում է դադարեցնել «Հիսուսի» արձանի հետ կապված ցանկացած գործունեություն հնավայր-ամրոցի տարածքում

Պարզաբանում «Հիսուս Քրիստոս» մոնումենտալ արձանի տեղադրման և Հատիս լեռան տարածքում պատմության և մշակույթի հուշարձանների առկայության վերաբերյալ ​2022 թ.…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share