Արոնյանը և Սևյանը ոչ-ոքի են ավարտել պարտիան

Ամերիկյան Սենթ-Լուիս քաղաքում շարունակվում է ԱՄՆ շախմատի առաջնությունը, որին մասնակցում են Լևոն Արոնյանը և Սամուել Սևյանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` առաջնության երկրորդ տուրում Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի նախկին առաջատար Լևոն Արոնյանը մրցեց մեկ այլ հայազգի գրոսմայստերի` Սամուել Սևյանի հետ: Պարտիան ավարտվեց ոչ-ոքի արդյունքով:

Երրորդ տուրից հետո առաջնության մրցաշարային աղյուսակի առաջատարները երեք շախմատիստներ են՝ 2-ական միավորով` Սամուել Սևյանը, Ֆաբիանու Կարուանան և Հանս Նիմանը:

ԱՄՆ շախմատի առաջնությանը մասնակցում են 14 շախմատիստներ: Այն մեկնարկել է հոկտեմբերի 5-ին և կեզրափակվի հոկտեմբերի 20-ին: Առաջնությունն ունի 13 տուր:

Մրցաշարի ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 262 հազար ԱՄՆ դոլար: Հաղթողը կստանա 60 հազար դոլար:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Բունդեսթագի պատգամավորը Դաշնային կառավարությանը կոչ է արել ակտիվորեն աջակցել Հարավային Կովկասում խաղաղության գործընթացին

Հաջորդը

Հայաստանի կանանց ֆուտբոլի Մ-17 հավաքականը խոշոր հաշվով հաղթեց Վրաստանին

Առնչվող նյութեր
Դիտել

ՄԱԿ-ը Երեւանին եւ Բաքվին կոչ է անում զսպվածություն ցուցաբերել և չսրել լարվածությունը

РИА Новости-ն տեղեկացնում է, որ ՄԱԿ-ը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում զսպվածություն ցուցաբերել և չսրել լարվածությունը։ «ՄԱԿ-ը…
Դիտել

Ադրբեջանն արդեն 30 տարի է իր սպառնալիքներով փակ է պահում Ստեփանակերտի օդանավակայանը․ Գեղամ Ստեփանյան

Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության և անվտանգության խոստումներ տվող Ադրբեջանն արդեն 30 տարի է իր սպառնալիքներով փակ է պահում…
Դիտել

ԼՂ ժողովուրդը պետք է հնարավորություն ունենա խաղաղ ապրել սեփական հայրենիքում. Արարատ Միրզոյան

ՄԱԿ-ի ԱԽ նախարարական նիստում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ելույթը. Պարոն նախագահ,Ձերդ գերազանցություններ,Անվտանգության խորհրդի անդամներ, Ուրախ եմ մասնակցելու…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share