Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանն անդրադարձել է Ստեփանակերտ-Գորիս ճանապարհին զինծառայողների մարմինները տեղափոխող մեքենան քարկոծելու դեպքին

Ինչպես արդեն հայտնել էինք, Գորիսի փոխքաղաքապետը ահազանգել էր, որ երեկ գիշերը՝ ժամը 01:30-ին, Ստեփանակերտ-Գորիս ճանապարհին ադրբեջանցիները քարեր են նետել զոհված զինծառայողների մարմինները տեղափոխող մեքենայի վրա, կոտրել ապակիները: Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանն անդրադարձել է այս միջադեպին եւ հայտարարություն է տարածել։

Արցախի մարդու իրավունքների պաշտպանը հայտնել է, որ կապ է հաստատել մեքենայի վարորդի հետ: Վերջինիս փոխանցել է, որ դեպքը տեղի է ունեցել «Շուշի» ենթակայանից մոտավոր երկու կիլոմետր դեպի Բերձոր (Շուշի-Լիսագոր) հատվածում: Ուժեղ մառախուղի պատճառով վարորդը չի տեսել, թե ով է հարվածողը, սակայն նրա փոխանցմամբ՝ հարվածները եղել են դիմահար, ինչը նվազեցնում է ճանապարհի մերձակա ժայռերից քարաթափման հետևանքով մեքենայի վնասվելու հնարավորությունը:

«Հաշվի առնելով, որ դեպքը արձանագրվել է Շուշի քաղաքի մերձակայքում, բարձր է հավանականությունը, որ մեքենան քարկոծվել է ադրբեջանցիների կողմից: Այդ պարագայում սա վերջին մեկ շաբաթվա ընթացքում զանգվածային լրատվամիջոցներով հրապարակված երկրորդ դեպքն է, երբ Ադրբեջանի կողմից կոպտորեն խախտվում է քաղաքական ամենաբարձր մակարդակով ձեռք բերված եռակողմ հայտարարությունը՝ սպառնալիք հարուցելով ԱՀ և ՀՀ քաղաքացիների ֆիզիկական անվտանգությանն ու գույքին:

Կարևոր է ընդգծել նաև, որ մեքենան տեղափոխում էր զոհված զինծառայողների մարմիններ, այսինքն՝ իրականացնում էր հումանիտար գործառույթ:

Մարդու իրավունքների պաշտպանը Արցախի Հանրապետության իրավապահ մարմինների ուշադրությունն է հրավիրում արձանագրված դեպքին և կոչ անում իրականացնել բազմակողմանի քննություն՝ միջադեպի հանգամանքները բացահայտելու նպատակով»,- նշված է Արցախի ՄԻՊ-ի գրառման մեջ:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ադրբեջանցիները քարեր են նետել զոհված զինածայողների մարմինները տեղափոխող մեքենայի վրա

Հաջորդը

Շատ ենք հպարտանում նրանցով. Խոակին Կապառոս

Առնչվող նյութեր
Դիտել

Աղդամում ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգային կենտրոնի գործունեությունը կդադարեցվի

Աղդամում ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգային կենտրոնի գործունեությունը կդադարեցվի: Այդ մասին հայտնել են Թուրքիայի պաշտպանության նախարարությունից։ «2021 թվականի հունվարի 30-ին…
Դիտել

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը մարտական կազմով կմասնակցի Լեհաստանի միջազգային մրցաշարին

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը կմասնակցի Լեհաստանում կայանալիք միջազգային մրցաշարին: Այս մասին հայտնում է Հայաստանի ըմբշամարտի  ֆեդերացիան: Հայտնի…
Դիտել

Ստորագրվել է Հյուսիս-հարավի Քաջարան-Ագարակ հատվածի շինարարության պայմանագիրը

Քիչ առաջ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանը և «Աբադ Ռահան Պարս» Ինթերնեյշնլ Գրուպ և «Թունել Սադ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share