Արցախի ՄՄՀ հայտարարությունն՝ ուղղված ՀՀ և արտերկրի բուհերին

Արցախի Հանրապետության/Լեռնային Ղարաբաղի Հանրապետության/ Ստեփանակերտի Մեսրոպ Մաշտոց Համալսարանի ռեկտոր, Բնության և հասարակության սլավոնական ակադեմիայի պատվավոր դոկտոր,Վիեննայի միջազգային համալսարանի պատվավոր պրոֆեսոր, Եվրոպայի ռեկտորների ակումբի անդամ Դոնարա Գաբրիելյանի, պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողական խորհրդի համատեղ հայտարարությունն՝ ուղղված ՀՀ և արտերկրի բուհերին։

Հրատապ աջակցության խնդրանքով դիմում և ահազանգում ենք Արցախի Հանրապետությունում ապրող 120.000 ժողովրդի անունից, որից տասնյակ հազարավորներն աշակերտներ և ուսանողներ  են:

2022 թ. դեկտեմբերի 12-ից մինչ օրս Ադրբեջանն ապօրինի արգելափակել է Արցախի Հանրապետությունը Հայաստանի Հանրապետությանը և արտաքին աշխարհի հետ կապող միակ հաղորդակցային ճանապարհը (Լաչինի միջանցքը)՝ Արցախը ենթարկելով լիակատար շրջափակման: Շրջափակման հիմքում դնելով բնապահպանական կեղծ նարատիվներ՝ Ադրբեջանն իրականացնում է պետականորեն համակարգված համալիր գործողությունների շարունակական ծրագիր. Արցախի ժողովրդի դեմ կիրառվում է քաղաքական, տնտեսական, էներգետիկ, հոգեբանական, տեղեկատվական ահաբեկչության բազմաշերտ գործիքակազմ: Ադրբեջանի նպատակն է սողացող էթնիկ զտումների քաղաքականության վերջնարդյունքում ունենալ «Արցախն առանց հայերի»:

Ադրբեջանը կոպտորեն խախտում է  միջազգային իրավունքի սկզբունքները: Ադրբեջանի հարուցած հումանիտար աղետի հետևանքով խախտված է նաև Արցախի Հանրապետության հազարավոր աշակերտների և ուսանողների կրթության իրավունքը:

Կոչ ենք անում բուհերին հետևյալ պահանջներով դիմելու սեփական երկրների կառավարություններին.

  • գործնական ճնշումներ կիրառել Ադրբեջանի դեմ՝ վերացնելու Լաչինի միջանցքի արգելափակումը և Արցախի Հանրապետության լիակատար շրջափակումը,
  • Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի ահաբեկչական գործողությունները զսպելու և կանխարգելու նպատակով անհապաղ կիրառել պատժի գործիքակազմ,
  • չնպաստել Ադրբեջանի անպատժելիությանը, մեղսակիցը չդառնալ անպատժելիության լեգիտիմացմանը,
  • մարդու իրավունքները չստորադասել աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական շահերին,
  • հարգել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը՝ որպես նրա փրկության կենսական միջոց:

 ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Հացավանի տներից մեկում տղամարդու կիսաայրված դի է հայտնաբերվել

Հաջորդը

Մենք ապիկար միջոցներով փորձում ենք դրա դեմն առնել․Աջապահյան

Առնչվող նյութեր
Դիտել

Պաշտոնից ազատում և կարգապահական տույժեր՝ Գլխավոր դատախազի հրամաններով

ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի որոշմամբ՝ 2023 թվականի մայիսի 15-ին հարուցվել է կարգապահական վարույթ, որի շրջանակում պարզվել է,…
Դիտել

Ալեն Սիմոնյանը Դուբլինում հանդիպել է Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահին

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 29-ին Դուբլինում հանդիպել է Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահ Ռուսլան Ստեֆանչուկին: Հանդիպմանը ՀՀ…
Դիտել

Միջազգային առաքանու միջից հայտնաբերվել է առանձնապես խոշոր չափի մարիխուանա. ՊԵԿ

Օրերս «Զվարթնոց» օդանավակայանի «Կարգո» բեռնային համալիրի մաքսային հսկողության գոտում ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության Զվարթնոց բաժնի և Արևմտյան…
Դիտել

Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդականի հետ

Դեկտեմբերի 4-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Սպիտակ տանը հանդիպել է ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share