Արցախի պաշտպանության բանակը նոր հրամանատար ունի

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 11-ին հրամանագիր է ստորագրել է գեներալ-մայոր Կամո Բահատուրի Վարդանյանին Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար-պաշտպանության բանակի հրամանատար նշանակելու մասին:

Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Կամո Բահատուրի Վարդանյանը ծնվել է 1966թ. մարտի 18-ին, Մարտունու շրջանի Նորշեն գյուղում:

Սովորել է Մարտունու շրջանի Նորշեն գյուղի միջնակարգ դպրոցում: 2006թ. ավարտել է ՌԴ ԶՈւ համազորային ակադեմիան: 2019թ. ավարտել է ՌԴ ԶՈւ ԳՇ ռազմական ակադեմիան:

1992թ. փետրվարի 1-ից ծառայում է ԱՀ ՊԲ-ում:

1992-2012թթ. ՊԲ տարբեր զորամասերում զբաղեցրել է մի շարք հրամանատարական պաշտոններ` դասակի հրամանատար, վաշտի հրամանատարի տեղակալ, գումարտակի հրամանատարի տեղակալ-շտաբի պետ, գումարտակի հրամանատար, զորամասի հրամանատարի տեղակալ, զորամասի հրամանատար, միավորման հրամանատարի տեղակալ-շտաբի պետ:

2007-2012 թթ. եղել է  ՊԲ լեռնահրաձգային միավորման հրամանատար:

2012թ. նոյեմբերի 12-ին ԱՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՊԲ հրամանատարի առաջին տեղակալ-շտաբի պետ:

2011թ. մայիսի 6-ին ԱՀ նախագահի հրամանագրով նրան շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում:

Մասնակցել է  1992-1994, 2016 և 2020 թթ. մարտական գործողություններին:

Պարգևատրվել է ԱՀ  «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով, ՀՀ «Արիություն» մեդալով, ՀՀ «Վարդան Մամիկոնյան» շքանշանով, ՀՀ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով, ԱՀ «Արիության համար» և այլ պետական ու գերատեսչական մեդալներով:

Ամուսնացած է, ունի երկու դուստր և մեկ որդի:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Արցախի ՊԲ հրամանատարն ազատվել է պաշտոնից

Հաջորդը

Հայ Առաքելական եկեղեցին նշում է Խաչվերաց տոնը

Առնչվող նյութեր
Դիտել

Արցախի Մարտունու շրջանի ավելի քան 4000 բնակիչ կապահովվի խմելու ջրով

Արցախի Մարտունու շրջանի խողովակաշարի փոխարինումից հետո ավելի քան 4000 բնակիչ կապահովվի խմելու ջրով: Այս մասին տեղեկացնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը:…
Դիտել

ՀՀ եւ ՌԴ պաշտպանության նախարարները քննարկել են տարածաշրջանի և Ղարաբաղի իրավիճակը

Ռուսաստանի և Հայաստանի պաշտպանության նախարարներ Սերգեյ Շոյգուն և Վաղարշակ Հարությունյանը մայիսի 19-ի երեկոյան հեռախոսազրույց են ունեցել, քննարկվել է…
Դիտել

Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 11-ի և 12-ի գիշերը աստիճանաբար կնվազի

Շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն ՊՈԱԿ-ը հայտնում է․ Երևանում այսօր ցերեկը, հոկտեմբերի 11-13-ը, 15-ին սպասվում է…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share