Արցախում 11 ամիսների ընթացքում ականազերծել են մոտ 130 հեկտար տարածք

2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչև 2021 թվականի օգոստոսի 27-ը ներառյալ, Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության փրկարար ուժերի վարչության սակրավորական խմբերը ինժեներահետախուզական աշխատանքների արդյունքում Արցախի Հանրապետության տարածքից հայտնաբերել և վնասազերծել է՝ 1513 պայթուցիչ, հակատանկային 59 ական, հակահետևակային ՕԶՄ տեսակի 10 ական, ականանետի 84 ական, 919 հրթիռ, հրթիռակասետային 3143 ռումբ, զենիթային 2059 արկ, թնդանոթի 9319 արկ, փոքր տրամաչափի 2391 զինամթերք, գնդիկաբեկորային 1411 ավիառումբ և նռնականետի ՊԳ-7 տեսակի նռնակ: Հետախուզական աշխատանքները շարունակվում են: Այս մասին հայտնում են Արցախի ԱԻ պետական ծառայությունից։

Որպես կանոն՝ տեղում ոչնչացվում է այն զինամթերքը, որը տեղափոխման ենթակա չէ, մյուս դեպքերում ԱԻՊԾ սակրավորները հայտնաբերված ռազմամթերքը տեղափոխում և ոչնչացնում են ավելի անվտանգ տարածքում:

Ծառայության սակրավորական խմբերն անցած 11 ամիսների ընթացքում ականազերծել են շուրջ 130 հեկտար տարածք, այդ թվում՝ բնակելի և գյուղատնտեսական նշանակության, ինչպես նաև անտառածածկ գոտի:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Սահմանի Երասխի հատվածում զոհ ունենք

Հաջորդը

Ժամանակավոր ներմուծված տրանսպորտային միջոցները պետք է արտահանվեն մինչև սեպտեմբերի 30-ը․ՊԵԿ

Առնչվող նյութեր
Դիտել

Ադրբեջանի իշխանությունը գերիների նկատմամբ շինծու քրեական հետապնդումներ է իրականացնում․ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչություն

Ադրբեջանում հայ ռազմագերիների ապօրինի քրեական հետապնդումների վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցչությունը հայտարարություն է տարածել․ «Մարդու իրավունքների…
Դիտել

Կայացել է Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը (տեսանյութ)

Սեպտեմբերի 19-ին, ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանի շրջանակներում, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի միջնորդությամբ տեղի է ունեցել Հայաստանի ԱԳ…
Դիտել

Մոսկվան դրական է գնահատում Երևանի եւ Բաքվի միջեւ խաղաղության պայմանագիրը

Մոսկվան դրական է գնահատում Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունների որոշումը խաղաղ բանակցությունների գործընթաց սկսելու վերաբերյալ: Այս մասին ասել է ՌԴ…
Դիտել

ԼՂ-ում ռուս խաղաղապահների նոր հրամանատար է նշանակվել

Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի նոր հրամանատար է նշանակվել գեներալ-մայոր Կիրիլ Կուլակովը։ Կուլակովը ծնվել է 1969 թվականի հուլիսի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share