Արցախում 11 ամիսների ընթացքում ականազերծել են մոտ 130 հեկտար տարածք

2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչև 2021 թվականի օգոստոսի 27-ը ներառյալ, Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության փրկարար ուժերի վարչության սակրավորական խմբերը ինժեներահետախուզական աշխատանքների արդյունքում Արցախի Հանրապետության տարածքից հայտնաբերել և վնասազերծել է՝ 1513 պայթուցիչ, հակատանկային 59 ական, հակահետևակային ՕԶՄ տեսակի 10 ական, ականանետի 84 ական, 919 հրթիռ, հրթիռակասետային 3143 ռումբ, զենիթային 2059 արկ, թնդանոթի 9319 արկ, փոքր տրամաչափի 2391 զինամթերք, գնդիկաբեկորային 1411 ավիառումբ և նռնականետի ՊԳ-7 տեսակի նռնակ: Հետախուզական աշխատանքները շարունակվում են: Այս մասին հայտնում են Արցախի ԱԻ պետական ծառայությունից։

Որպես կանոն՝ տեղում ոչնչացվում է այն զինամթերքը, որը տեղափոխման ենթակա չէ, մյուս դեպքերում ԱԻՊԾ սակրավորները հայտնաբերված ռազմամթերքը տեղափոխում և ոչնչացնում են ավելի անվտանգ տարածքում:

Ծառայության սակրավորական խմբերն անցած 11 ամիսների ընթացքում ականազերծել են շուրջ 130 հեկտար տարածք, այդ թվում՝ բնակելի և գյուղատնտեսական նշանակության, ինչպես նաև անտառածածկ գոտի:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Սահմանի Երասխի հատվածում զոհ ունենք

Հաջորդը

Ժամանակավոր ներմուծված տրանսպորտային միջոցները պետք է արտահանվեն մինչև սեպտեմբերի 30-ը․ՊԵԿ

Առնչվող նյութեր
Դիտել

Եթե Ադրբեջանը ցանկանա օգտվել 3 անցակետերից, հայկական կողմը պատրաստ է ընդունել. ՊԵԿ նախագահ

Հայ-ադրբեջանական սահմանին 3 անցակետերը գրեթե պատրաստ են և, եթե Ադրբեջանը ցանկանա օգտվել այդ անցակետերից, հայկական կողմը պատրաստ է…
Դիտել

Երևան-Գյումրի ավտոճանապարհի որոշ հատվածներում ձնաբուք է

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share