Արցախում դրամահավաք է կազմակերպվում Սիրիայում աղետից տուժած հայրենակիցներին օգնելու նպատակով

Սիրիայի Հանրապետությունում փետրվարի 6-ին տեղի ունեցած երկրաշարժը պատճառ դարձավ մարդկային կորուստների ու ավերածությունների, որոնցից զգալիորեն տուժեց նաև տեղի հայ համայնքը: Աշխարհի տարբեր ծագերում ապրող մեր հայրենակիցների հայացքն այժմ ուղղված է երկրաշարժի հետևանքով ծանր կացության մեջ հայտնված Սիրիայի հայկական համայնքին:

Չնայած շրջափակման ծանր պայմաններին` Արցախի Կառավարությունը համագործակցելով Հայ օգնության միության Արցախի մասնաճյուղի հետ որոշում է կայացրել միանալ համահայկական օժանդակության աշխատանքներին՝ կազմակերպելով դրամահավաք: Զորակցություն հայտնելով Սիրիայում ապրող մեր քույրերին ու եղբայրներին՝ կոչ ենք անում Արցախում ապրող քաղաքացիներին ակտիվորեն մասնակցել դրամահավաքին և օգնության ձեռք մեկնել բնական աղետից տուժած մեր հայրենակիցներին:

Միայն մեր համազգային ամուր միասնականությամբ ու միմյանց սատար կանգնելու անկեղծ ջանքերով է հնարավոր հաղթահարել ինչպես բնության արհավիրքները, այնպես էլ՝ արհեստածին մարտահրավերները։

Ձեր նվիրատվությունները ՀՀ դրամով կարող եք կատարել «Արցախբանկ»-ում բացված հաշվեհամարին՝ 22300100156701։

ԱՀ տեղեկատվական շտաբ

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Քննարկվել են Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվան նվիրված միասնական ծրագիր իրականացնելու հնարավորությունները

Հաջորդը

Դատարկ խոսքեր՝ գործի փոխարեն

Առնչվող նյութեր
Դիտել

Ակնկալում ենք, որ ՄԱԿ-ի ԱԽ անդամ երկրները կցուցաբերեն հետևողականություն և սկզբունքային դիրքորոշում. Արցախի ԱԳՆ

ԱՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Արցախում հումանիտար աղետի վերաբերյալ տեղի ունեցած ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստի կապակցությամբ։ «Ողջունում ենք…
Դիտել

«Վերջին զանգի» միջոցառումներով պայմանավորված իրականացվելու է ուժեղացված ծառայություն

ՀՀ ոստիկանությունը «Վերջին զանգի» օրվան ընդառաջ հանդես է եկել հայտարարությամբ. «Սիրելի՛ շրջանավարտներ: Շնորհավորում ենք «Վերջին զանգի» կապակցությամբ, մաղթում…
Դիտել

Կայացել է ԼՂ և Ադրբեջանի ներկայացուցիչների հերթական հանդիպումը

Մոտ մեկ ժամ առաջ ավարտվել է ԼՂ և Ադրբեջանի ներկայացուցիչների հերթական հանդիպումը. այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share