Արցախում լռության րոպե կհայտարարվի

Մայիսի 9-ին՝ ժամը 11:00-ին, Արցախի Հանրապետությունում կհայտարարվի մեկ րոպե լռություն՝ ի հիշատակ Մեծ հայրենականում, Արցախյան առաջին, Ապրիլյան և 44-օրյա պատերազմներում հանուն Հայրենիքի զոհվածների:

Այս մասին տեղեկացնում է Արցախի տեղեկատվական շտաբը:

«Սիրելի՛ հայրենակիցներ

Տեղեկացնում ենք, որ մայիսի 9-ին տեղի կունենան հետևյալ միջոցառումները

Ժամը 11:00-ին Արցախի Հանրապետությունում կհայտարարվի է Լռության րոպե՝ ի հիշատակ Մեծ հայրենականում, Արցախյան առաջին, Ապրիլյան և 44-օրյա պատերազմներում հանուն Հայրենիքի զոհվածների: Խնդրում ենք բոլորին, անկախ գտնվելու վայրից, հոտնկայս հարգանքի տուրք մատուցել:

Լռության րոպեից անմիջապես հետո (ժամը 11:01-ին) Ստեփանակերտի Աստվածամոր Սուրբ Հովանի Մայր Տաճարում կկատարվի հոգեհանգստյան կարգ` ի հիշատակ Մեծ հայրենական, Արցախյան առաջին, Ապրիլյան և 44-օրյա պատերազմներում նահատակված հերոսների:

Ժամը 11:30-ին Ստեփանակերտի Աստվածամոր Սուրբ Հովանի Մայր Տաճարից Հայոց բանակի պահապան Աշոտ Երկաթի պատմական Սուրբ Խաչի առաջնորդությամբ կմեկնարկի Խաչերթ դեպի Ստեփանակերտի հուշահամալիր:

Ժամը 14:00-ին «Մենք ենք, մեր սարերը» հուշարձանի հարակից տարածքում կկազմակերպվի «Հաղթանակի ակնթարթներ» մշակութաժամանցային ծրագիր (ավանդական խաղեր, պլեներային նկարչություն, «Նաղաշ» մշակութաժամանցային ծրագիր, դաշտային խոհանոցի ծավալում):

Կոչ ենք անում ցուցաբերել ակտիվ մասնակցություն», – նշված է հաղորդագրությունում։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

«Դիմադրություն» շարժումը Շիրակում դիմադրության հանդիպեց

Հաջորդը

Արցախն ու Հայաստանը կանգնած են լրջագույն մարտահրավերների առաջ. Նիկոլ Փաշինյան

Առնչվող նյութեր
Դիտել

Նիդերլանդները շարունակելու է աջակցել ՀՀ Արդարադատության նախարարությանը

Նիդերլանդները շարունակելու է աջակցել Արդարադատության նախարարությանը՝ ծրագրած մեծածավալ բարեփոխումներն իրականացնելու համար Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն ընդունել է Հայաստանում…
Դիտել

«Զվարթնոցի» նախկին պետից պահանջում են բռնագանձել 662 մլն դրամ և 2 անշարժ գույք

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի  (ՔՏՀԱ) պաշտոնատար անձանց կողմից կաշառք ստանալու դեպքերի առթիվ ՀՀ ազգային…
Դիտել

Ավագանին հաստատեց Երևանի 2022թ. բյուջեն և զարգացման ծրագիրը

Դեկտեմբերի 28-ին գումարված արտահերթ նիստում ավագանու քվեարկությամբ Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ է նշանակվել «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Լևոն…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share