Ափնագյուղի ավտոտեխսպասարկման կետում գազի բալոնի պայթյունից տուժել է ավտոմեքենան վերանորոգող աշխատակիցը

Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը մայիսի 26-ին, ժամը 18:48-ին ահազանգ է ստացել, որ Ափնագյուղում՝ ավտոտեխսպասարկման կետում, տեղի է ունեցել գազի բալոնի պայթյուն. կա տուժած:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ:

Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ Երևանյան խճուղու թիվ 1 հասցեում՝ ավտոտեխսպասարկման կետում, «Jeep» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի վերանորոգման աշխատանքների ժամանակ տեղի է ունեցել գազի բալոնի պայթյուն, ինչի հետևանքով աշխատակից Է. Մ.-ն (ծնված 1981 թ․) ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Վնասվել է տեխսպասարկման կետի տանիքի մոտ 25 քմ հատվածը, մոտակա ավտոտեխսպասարկման կետի ապակիները (մոտ 4 քմ) և «Jeep» մակնիշի ավտոմեքենայի դիմային հատվածը:

Նշվում է, որ մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ Է. Մ.-ն հոսպիտալացվել է Երևանի «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն:

Փրկարարներն իրականացրել են տանիքի հովացման աշխատանքներ։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Հաջորդը

Հայտնաբերվել է որոնվող ՀՀ ԶՈՒ 2 զինծառայողների կողմից շահագործվող ավտոմեքենան. ՀՀ ՊՆ

Առնչվող նյութեր
Դիտել

Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. Եղանակը Հայաստանում

Հանրապետության տարածքում` Հունիսի 30-ին, հուլիսի 1-4-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:…
Դիտել

Երկուշաբթի կհրապարակվի առողջապահության նախարարի հրամանը

Հունվարի 10-ին կհրապարակվի առողջապահության նախարարի հրամանը, ըստ որի՝ հանրային վայրեր ու մշակութային օջախներ այցելելու համար պետք է ներկայացնել…
Դիտել

Երևանում այսօր երեկոյան ժամերին և գիշերը սպասվում են տեղումներ

Երևանում այսօր և փետրվարի 24-ի ցերեկը, 25-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 23-ի երեկոյան ժամերին, 24-ի գիշերը…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share