Բանակցային բովանդակությունը փոխվել է 2015թ. աշնանը և 2016թ. ձմռանը․Նիկոլ Փաշինյան

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային բովանդակությունը փոխվել է 2015թ. աշնանը և 2016թ. ձմռանը, որին հաջորդել է Ապրիլյան պատերազմը, այս ազգային ժողովի հատուկ նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար և վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը։

«Միշտ առաջ է տարվում այն միտքը, թե ես գիտեի, որ, եթե բանակցողը փոխվի, բանակցային տրամաբանությունը նույնպես կփոխվի: Կանցնեն տարիներ, կբացվի փաստաթղթերի բովանդակությունը, և մենք կպարզենք, որ բանակցային բովանդակությունը փոխվել է 2015թ. աշնանը, 2016թ. ձմռանը: Դրանից հետո եկել է 2016թ. գարունը և եղել է ապրիլի 2: Այդ բանակցային բովանդակությունը փոխվել է հենց այդ ժամանակ, և դա ապացուցող փաստաթղթեր կան: Բանակցությունների արձանագրություններ կան, որոնց հետ ես աշխատել եմ 2018թ. վարչապետի պաշտոնը զբաղեցնելուց հետո»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետը նշեց, որ ժամանակին ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը միջնորդներին նամակ է գրել, որից տեղեկանում ենք, որ նա որոշակի մտահոգություն ունի, թե Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի ճշգրտման ենթադրվող հանրաքվեի վերաբերյալ, որին պետք է մասնակցեր ԼՂ բնակչությունը, նշված չէ, թե ինչքան ադրբեջանցի է այս իմաստով համարվելու ԼՂ բնակիչ:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Արցախի նախագահը հարցաքննվել է

Հաջորդը

Նիկոլ Փաշինյանը չընտրվեց վարչապետի պաշտոնում

Առնչվող նյութեր
Դիտել

Մենք հանդես կգանք մեր նոր մեկնաբանություններով` ադրբեջանական կողմի մեկնաբանությունների հիման վրա․ ԱԳՆ 

Հունվարի 8-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Խորվաթիայի արտաքին և եվրոպական գործերի…
Դիտել

Ադրբեջանական զինուժը կրակ է բացել հրշեջ մեքենայի ուղղությամբ․ՊԲ

Օգոստոսի 17-ին՝ ժամը 20:40-ի սահմաններում, հակառակորդի արձակած կրակոցների հետևանքով հրդեհվել է Արցախի Հանրապետության հարավ-արևմտյան սահմանին կից շուրջ 3…
Դիտել

Երևանում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության անվտանգության խորհրուրդների համատեղ նիստ:

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթում նշել է, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով Արցախում իրականացվելու է 110 մլրդ դրամի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share