Բարձր եմ գնահատում մեր միջև հաստատված կառուցողական երկխոսությունը. Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Հարգելի Նիկոլ Վովայի,

Ընդունեք անկեղծ շնորհավորանքներս Ձեր ծննդյան օրվա կապակցությամբ:

Բարձր եմ գնահատում մեր միջև հաստատված կառուցողական երկխոսությունը։ Կարևոր է, որ չնայած միջազգային ծանր իրավիճակին, Ռուսաստանի և Հայաստանի միջև դաշնակցային հարաբերությունները շարունակեն հաջող զարգանալ։

Լիահույս եմ, որ Ձեզ հետ համատեղ կշարունակենք աշխատանքը երկկողմ և տարածաշրջանային օրակարգի արդի հարցերի շուրջ:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, երջանկություն, բարեկեցություն և հաջողություններ պետական գործունեության մեջ»:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Մենք մեր երեխաներին պետք է խաղաղ երկիր թողնենք՝ որպես ժառանգություն. Ալեն Սիմոնյան

Հաջորդը

«Պատիվ ունեմ» դաշինքի նախընտրական շտաբի պետը ընտրակաշառք տալու համար դատապարտվել է 4 տարի ազատազրկման

Առնչվող նյութեր
Դիտել

Խաղաղության գնում են մի քիչ էլ արժանապատիվ կեցվածքով՝ պահպանելով երկրի շահերը․ Օհանյան

ՀՀ  ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը, նկատի ունենալով Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների առկա վիճակը, նաև այն,…
Դիտել

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԱՄՆ սենատորը տեղեկատվություն է տրամադրել Վայոց Ձորի և Սյունիքի մարզեր իրականացրած այցից

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 25-ին ընդունել է ԱՄՆ սենատոր Գերի Փիթերսին: Խորհրդարանի ղեկավարը ողջունել է սեպտեմբերի…
Դիտել

Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե Հայաստանը նոր էսկալացիայի վտանգ…
Դիտել

Վրաստանում ՀՀ դեսպանն այցելել է Թբիլիսիի Կովկասի համալսարան

Դեկտեմբերի 11-ին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանն այցելել է Թբիլիսիի Կովկասի համալսարան։ ՀՀ դեսպանին ընդունել է համալսարանի նախագահ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share