Բրյուսելում խաղաղության պայմանագրի ստորագրման հնարավորությունը շատ փոքր է. վարչապետ

«Այս պահի դրությամբ կիրակնօրյա բանակցությունների համար Բրյուսել մեկնելու իմ որոշումը չեմ փոխել»,- հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի ժամանակ։

«Կռահում եմ, որ առաջիկայում որոշ ուժեր կարող են փոթորկվել արդեն իսկ հայտնի սցենարով, եթե մեկնեմ Բրյուսել։ Նաև ուզում եմ պատասխանել հետևյալ մի հարցի, թե որքանով է հավանական, որ կիրակի օրը Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կստորագրվի․ ցավոք, նման հնարավորությունը շատ փոքր է, որովհետև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին երկկողմ համաձայնագրի նախագիծը դեռ շատ նախնական տեսք ունի, և դեռ վաղ է այն ստորագրելու մասին խոսել»,- ասաց նա։

Նիկոլ Փաշինյանը շեշտեց, որ, մյուս կողմից, խնդիր ունեն հնարավորինս արագ հասունացնել այդ փաստաթուղթն ու այն պատրաստել ստորագրման. «Ադրբեջանն իր այսօրվա գործողություններով կասկածի տակ է դնում այս ընթացքում ձեռք բերված ֆունդամենտալ պայմանավորվածությունները, որ արձանագրվել են 2022թ. հոկտեմբերի 6-ին Պրահայում և նույն թվականի հոկտեմբերի 31-ին՝ Սոչիում»։

Ըստ Փաշինյանի՝ այդ փաստաթղթերում ընդգծվում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը 1991-ի Ալմա-Աթայի հռչակագրով. «Եթե Ադրբեջանը ճանաչում է մեր տարածքային ամբողջականությունը, ինչո՞ւ է կրակում Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա»։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ադրբեջանը հայտնում է 1 զոհի մասին

Հաջորդը

Նպատակը բանակցային գործընթացը զրոյացնելն ու հետագա բանակցությունների ընթացքը խաթարելն է․ Փաշինյան (տեսանյութ)

Առնչվող նյութեր
Դիտել

Նոր բաժանմունք՝ պրոֆեսիոնալ թիմով և վերջին սերնդի սարքավորումներով

«Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի Սրտաբանության կլինիկայում նոր բաժանմունք է ստեղծվել: Ինտերվենցիոն սրտաբանության բաժանմունքում այսուհետև կիրականացվեն ներսրտային հետազոտություններ և միջամտություններ…
Դիտել

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, ժամանել է Բեռլին (տեսանյութ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, աշխատանքային այցով ժամանել է Գերմանիայի Դաշնային Հանրապետություն՝ Բեռլին: Այցի շրջանակում վարչապետն…
Դիտել

Թուրքիայում տան փլատակներում ռուս փրկարարները խոշոր չափի գումար են գտել

Ռուս փրկարարները Թուրքիայում որոնողափրկարարական աշխատանքների ընթացքում բնակելի շենքի փլատակներում խոշոր չափի գումար են հայտնաբերել: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share