Գիտության օրը Բուսաբանական այգում

Երևանի բուսաբանական այգում առաջին անգամ նշվեց Գիտության համաշխարհային օրը
Ինչպես բոլոր ակադեմիական կառույցներում, այդպես էլ Երևանի բուսաբանական այգում տեղի ունեցավ միջոցառում Գիտության համաշխարհային օրվա առթիվ, միայն թե մի տարբերությամբ, որ այստեղ այն նշվում էր առաջին անգամ:

Միջոցառումը նախատեսված էր դպրոցականների և ԲՈՒՀ-երի ուսանողների համար:

2001 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշմամբ նոյեմբերի 10-ը հռչակվեց »Հանուն խաղաղության և գիտության զարգացման համաշխարհային օր»:

ՀՀ ԳԱԱ Ա. Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի և Երևանի բուսաբանական այգու երիտասարդ գիտաշխատողները, միջոցառման շրջանակներում, դպրոցականներին և ուսանողներին ներկայացրել են իրենց աշխատանքային առօրյան, նպատակ ունենալով, քարոզել և տարածել բուսաբանական գիտելիքներ:

Խմբերը շրջայց են կատարել արևադարձային և մերձարեւադարձային բույսերի ջերմատանը, հնաբուսաբանության թանգարանում:

Բացի տեսական մասից, այցելուները նաև միջոցառման պրակտիկ հատվածին են մասնակցել:

Միջոցառման կազմակերպական աշխատանքների պատասխանատու, գիտաշխատող Մանիկ Գրիգորյանը նշեց, որ այս միջոցառումը շատ կարևոր կարող է լինել հատկապես դպրոցականների համար` մասնագիտության ընտրության հարցում:

Հեղինակ՝ Անի Ղևոնդյան

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին

Հաջորդը

Սուրեն Պապիկյանը և Չինաստանի դեսպանը քննարկել են պաշտպանական ոլորտում երկկողմ համագործակցության ընթացքը

Առնչվող նյութեր
Դիտել

Սուեզի ջրանցքով նավարկությունը վերադարձել է կանոնավոր ռեժիմի․Եգիպտոսի նախագահ

 Al Arabiya հեռուստաալիքը մեջբերելով Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ աս Սիսի խոսքերը հայտնել է, որ Սուեզի ջրանցքով նավարկությունը, որը…
Դիտել

ԼՂ-ում 30 հազար երեխայի ճակատագիր վտանգված է. Հենրիխ Մխիթարյան

Լեռնային Ղարաբաղի ֆիզիկական շրջափակումը հավասարազոր է Արցախի ժողովրդին դանդաղ մահվան դատապարտելուն: Նման գրառում է իր Twitter-ի էջում տեղադրել…
Դիտել

Սյունիքում երկու բնակիչ, տեղանքում ապակողմնորոշվելու հետևանքով հայտնվել են ադրբեջանական տարածքում

Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ հունիսի 12-ին Սյունիքի մարզի Տեղ գյուղի` Ադրբեջանի հետ սահմանային հատվածում, գյուղատնտեսական աշխատանքներ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share