Գնել Սանոսյանը Վերին Լարսում հանդիպել է վարորդներին

ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանի գլխավորած պատվիրակությունը Վրաստան կատարած այցի շրջանակներում այցելել է Վրաստան-Ռուսաստան սահմանի՝ Վերին Լարսի անցակետ։

Նախարարը, պատվիրակության անդամները ծանոթացել են մաքսային գործընթացների իրականացմանը, անցակետի տեխնիկական հնարավորություններին, թողունակությանը։

Նախարարաը տեղում ծանոթացել է անցակետի հնարավորությունների ընդլայման նպատակով իրականացվող շինարարական աշխատանքներին։

Նախարար Սանոսյանը հանդիպում է ունեցել նաև այդ պահին անցակետի տարածքում գտնվող հայ վարորդների հետ, քննարկել առկա խնդիրները։

Արձանագրվել է, որ Կազբեկի թունելի կառուցումը կնպաստի երթևեկության բարելավմանը և բեռնափոխադրումների իրականացմանը, իսկ անցակետի թողունակության ընդլայնումը կնպաստի մաքսային գործառնությունների արդյունավետ և արագ իրականացմանը։

Քննարկվել են բեռնատարների անցման գործընթացը դյուրինացնելու հետ կապված հարցերը, առկա խնդիրները, լուծման ուղիները։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազի

Հաջորդը

ԱՄՆ առևտրի դեպարտամենտի գլոբալ շուկաների հարցերով փոխքարտուղար Արուն Վենկատարամանին Հայաստանում է

Առնչվող նյութեր
Դիտել

Լանջիկ-Գյումրի հատվածում ընթացիկ շինարարական աշխատանքներ են

Հյուսիս-հարավ ճանապարհի Տրանշ-3-ի Լանջիկ-Գյումրի հատվածում ընթացիկ շինարարական աշխատանքներ են։ Տարբեր տեղամասերում կատարվում է հողային հանույթ, լիցք, կառուցվում են…
Դիտել

Կառավարությունը Հռոմի ստատուտն ուղարկել է ԱԺ վավերացման

Կառավարությունը Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը՝ Հռոմի ստատուտը, ուղարկել է Ազգային ժողովի վավերացման: «Լուրերին» հայտնել են ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության…
Դիտել

Հայաստանի Հանրապետության օրհներգը վաղ թե ուշ պետք է փոխվի. Ալեն Սիմոնյան

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը տելեգրամյան ալիքում գրել է. «Ինձ համար ակնհայտ է, որ Հայաստանի Հանրապետության օրհներգը վաղ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share