Դավթաշենում կատարված սպանության փորձի վարույթի շրջանակներում երկու անձի մեղադրանք է ներկայացվել 

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են Երևանի 41-ամյա բնակչի՝ Կորյուն Մխիթարյանի նկատմամբ սպանության փորձ կատարելու, վերջինիս պատկանող ավտոմեքենան վնասելու դեպքի մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ շարժառիթը:

2023թ․ մայիսի 19-ին՝ ժամը 09:25-ին, «Արմենիա» ՀԲԿ-ից ՀՀ ՆԳՆ ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել այն մասին, որ հրազենային վնասվածքով իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել հիշյալ տղամարդը:

Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 1-ին մասով և 335-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ, որի նախաքննության կատարումը հանձնարարվել է քննչական խմբին:

Նախաքննության ընթացքում կատարված դեպքի վայրի զննությամբ Երևան քաղաքի Բաշինջաղյան և Շահումյան փողոցների խաչմերուկի հատման հատվածում հայտնաբերվել է հրազենից կրակված երկու պարկուճ, մոտ 800 մետր հեռավորության վրա հայտնաբերվել է «Վոլսվագեն Տուարեգ» մակնիշի ավտոմեքենա, որի զննությամբ մեքենայի դիմապակու վրա հայտնաբերվել են հրազենից կրակված գնդակի և արնանման հետքեր։ Նշանակվել են դատաբժշկական, դատահետքաբանական, դատամատնադրոշմային և դատաապրանքագիտական փորձաքննություններ:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տվյալներ են ստացվել է այն մասին, որ դեպքին, մոտ 2-3 ամիս առաջ, նախորդել է հողակտորի հարցի շուրջ 41-ամյա տղամարդու և մի 30-ամյա տղամարդու միջև սուր վիճաբանություն։

2023 թվականի մայիսի 19-ին՝ ժամը 09:00-ի սահմաններում, Բաշինջաղյան փողոց և Բաշինջաղյան փակուղի խաչմերուկում, հիշյալ 30-ամյա տղամարդը, 36-ամյա տղամարդու և մի խումբ անձանց հետ դարանակալելով «Վոլսկվագեն տուարեգ» մակնիշի ավտոմեքենային, որի ղեկին եղել է 41-ամյա տղամարդը, մոտեցել են նրան, իրենց մոտ գտնվող մահակներով վնասել են հիշյալ ավտոմեքենան, իսկ 30-ամյա տղամարդն իր մոտ գտնվող հրազենով կրակել է ավտոմեքենայի ուղղությամբ, որի արդյունքում վարորդին թիկունքային հատվածում պատճառվել է մարմնական վնասվածք:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Օպերատիվ-մարտավարական իրադրությունը գնահատվում է հարաբերական կայուն․ 3-րդ բանակային կորպուսի հրամանատար

Հաջորդը

Հայաստանը գաղափարական քաղցի մեջ է․Վարդ Սիմոնյան

Առնչվող նյութեր
Դիտել

Ես ամուր կանգնած եմ այն հողին, որտեղ ծնվել, մեծացել և ուժ եմ ստացել. Սիմոն Մարտիրոսյան

Օլիմպիական խաղերի կրկնակի արծաթե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը երախտագիտության խոսքով դիմել է հայ ազգին:…
Դիտել

Արմեն Աբազյանն ազատվել է ԱԱԾ տնօրենի պաշտոնից

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Արմեն Աբազյանն ազատվել է ԱԱԾ տնօրենի պաշտոնից։ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության…
Դիտել

Պետական բյուջեից 558 մլն դրամ հափշտակած անձինք կալանավորված են. դատախազը գործն ուղարկել է դատարան

ՀՀ քաղաքացիներ Գ.Ն.-ն և Հ.Ք.-ն, 2022 թվականի հունիս-հուլիս ամիսներին, կեղծել են իրավաբանական նշանակություն ունեցող պաշտոնական փաստաթղթեր, պատրաստել են…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share