ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների հայտարարությունը

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը, Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լե Դրիանը, որոնք ներկայացնում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները, իրենց աջակցությունն են հայտնում Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկխոսության վերսկսմանը:

Համանախագահող երկրները կողմերին կոչ են անում շարունակել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև երկխոսությունը, որը սկսվել է սեպտեմբերին Նյու Յորքում և նոյեմբերին Փարիզում կայացած հանդիպումների ժամանակ, ինչպես նաև շարունակել շփումները ղեկավարության մակարդակով ՝ տարածաշրջանում կայուն խաղաղությանը նպաստելու համար։

Համանախագահող երկրները կոչ են անում Հայաստանին և Ադրբեջանին ձեռնպահ մնալ սադրիչ հռետորաբանությունից և  գործողություններից և ամբողջ ծավալով կատարել այն պարտավորությունները, որոնք նրանք ստանձնել են 2020 թվականի նոյեմբերի 9-ին և հաստատել 2021 թվականի նոյեմբերի 26-ին Հայաստանի Հանրապետության վարչապետի,Ադրբեջանի Հանրապետության նախագահի, և Ռուսաստանի Դաշնության նախագահի, ինչպես նաև հրադադարի մասին համատեղ համաձայնեցված այլ պայմանավորվածությունների մեջ:

Համանախագահող երկրները կոչ են անում Հայաստանին և Ադրբեջանին շարունակել իրենց փոխգործակցությունը համանախագահների հովանու ներքո՝ մարդասիրական հարցերում կոնկրետ առաջընթացի հասնելու համար, ներառյալ, մասնավորապես, գերիներին, անհետ կորածներին, տեղահանված անձանց կամավոր վերադարձին և պատմական ու մշակութային օբյեկտների պաշտպանությանը, և կառուցողական աշխատել այլ չլուծված հարցերի լուծման ուղղությամբ, ինչպիսիք են սահմանների սահմանազատման և սահմանագծման և տնտեսական ու տրանսպորտային կապերի վերականգնման ուղղությամբ:

Համանախագահող երկրները նաև մտահոգությամբ են նշում հայ-ադրբեջանական սահմանին վերջերս տեղի ունեցած միջադեպերը և հաստատում, որ ուժի կիրառումը կամ ուժի սպառնալիքը սահմանային վեճերի լուծման համար անընդունելի է: Համանախագահ երկրները նաև հիշեցնում են Հայաստանին և Ադրբեջանին միջազգային մարդասիրական իրավունքի պահանջները պահպանելու իրենց պարտավորության մասին և կողմերին կոչ են անում անհապաղ վերացնել հակամարտության հետևանքով տուժած շրջաններին և բնակչությանը միջազգային մարդասիրական կազմակերպությունների հասանելիության բոլոր սահմանափակումները:

Համանախագահող երկրները կողմերին կոչ են անում որքան հնարավոր է շուտ ողջունել համանախագահներին տարածաշրջանում, որպեսզի նրանք կարողանան տեղում առաջին ձեռքից գնահատել իրավիճակը, զգալի առաջընթացի հասնել վերոնշյալ հանդիպումներում քննարկված մարդասիրական նախաձեռնությունների իրականացման գործում և համաձայնության հասնել ապագա միջոցառումների օրակարգի շուրջ: Նրանք կրկին հայտարարում են տարածաշրջանում ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի (PRCIO) շարունակական աշխատանքին իրենց վճռական աջակցության մասին և կողմերին կոչ են անում լիարժեք համագործակցել:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները վերահաստատում են իրենց հավատարմությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված կամ դրանից բխող բոլոր մնացած հարցերի համապարփակ լուծումներ գտնելու հարցում կողմերի հետ համագործակցությանը ՝ իրենց մանդատին համապատասխան ՝ Հարավային Կովկասի տարածաշրջանի համար անվտանգ, կայուն, բարեկեցիկ և խաղաղ ապագային աջակցելու նպատակով:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

«Ռեինկարնացիա»-ի տարեվերջյան մենահամերգը Platform-ում

Հաջորդը

Խորհրդարանական ընդդիմությունն առաջարկում է գերիների հարազատների մասնակցությամբ լսումներ անցկացնել

Առնչվող նյութեր
Դիտել

ՀՀ ԱԺ նախագահն ու Նորվեգիայի դեսպանն ընդգծել են ԵԱՀԿ Մինսկի խմբի դերը ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացում

Նոյեմբերի 1-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է Նորվեգիայի Թագավորության նորանշանակ դեսպան Հելեն Սենդ Անդրեսենին: Կողմերը…
Դիտել

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ-պաշտպանության նախարարի առաջին տեղակալը հանդիպել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հետ

Սեպտեմբերի 22-ին ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ-պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանը հանդիպել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար…
Դիտել

2 զոհ, 5 վիրավոր. վթար Շատջրեք-Վարդենիս ճանապարհին

Դեկտեմբերի 18-ին, ժամը 11.30-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Շատջրեք-Վարդենիս ճանապարհին՝ Շատջրեք համայնքի տարածքում, իրար են բախվել «ՎԱԶ-21099» և «Օպել…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share