ԵԱՀԿ ՄԽ համանախագահների առաջարկը Երևանին ու Բաքվին

Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի շրջանակում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները առանձին հանդիպումներ են ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հետ, ինչպես նաև համատեղ բանակցություններ են կազմակերպել: Հանդիպումներին մասնակցել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը։

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Խովաևը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) Երևանին և Բաքվին առաջարկել են իրավիճակի ապաէսկալացման կոնկրետ, նպատակային միջոցներ, ինչպես նաև հետագա հնարավոր քայլեր: Այս մասին ասվում է միջնորդների հայտարարության մեջ, որը հրապարակված է ԵԱՀԿ պաշտոնական կայքու։ Այս մասին տեղեկացնում է Սպուտնիկ Արմենիան։

«Համանախագահներն ու արտգործնախարարները Հայաստանի և Ադրբեջանի միջև չլուծված հարցերի լայն շրջանակ են քննարկել», ասվում է հայտարարության մեջ:

Միջնորդներն ընդգծել են իրենց վճռական աջակցությունը ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի և նրա թիմի ձեռնարկած գործողություններին:

Բացի այդ, սեպտեմբերի 24-ին միջնորդներն ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը հանդիպել են ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի քաղաքական և խաղաղարարության հարցերով տեղակալ Ռոզմարի Դիկարլոյի և ԵԱՀԿ գործող նախագահ Անն Լինդեի հետ, որպեսզի նրանց տեղեկացնեն ԵԱՀԿ ՄԽ համանախագահների` մեկ տարվա ընթացքում գործադրած ջանքերի մասին` ներառյալ այդ գործընթացում վերջին իրադարձությունները:

Համանախագահները ողջունել են 2020 թվականի նոյեմբերից հետո երկու երկրների արտգործնախարարների առաջին հանդիպումը, ինչը, ըստ նրանց, ցույց է տալիս, որ կողմերը վճռական են տրամադրված խաղաղ գործընթացը երկխոսության միջոցով վերսկսելու հարցում։

Համանախագահները նաև վերահաստատել են, որ իրենք պատրաստ են շարունակել աշխատանքը կողմերի հետ` ղարաբաղյան հակամարտության հետ կապված կամ դրանից բխող մյուս հարցերի համապարփակ լուծումներ գտնելու համար։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում անցկացվել է մեկշաբաթյա դասընթաց

Հաջորդը

Երևանի կանաչապատման հիմնարկը համալրվել է նոր տեխնիկայով

Առնչվող նյութեր
Դիտել

ԵԽ բանաձև. ԵԱՀԿ խաղաղապահներ ուղարկել Լեռնային Ղարաբաղ, դատապարտել Ռուսաստանի ապակառուցողական դերը

Եվրոպայի խորհրդարանը բանաձև է ընդունել, որում Բաքվին կոչ է անում բացել Լաչինի միջանցքը, դատապարտում է ռուս խաղաղապահների անգործությունը…
Դիտել

Զոհվածների եւ անհետ կորածների թիվը հասնում է 207-ի

Սեպտեմբերի 19-ին վարչապետ Ն. Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՀՀ Անվտանգության խորհրդի նիստ, որտեղ ընդունվել է հետեւյալ հայտարարությունը.…
Դիտել

2020թ. սեպտեմբերի 27-ից մինչև օրս հայտնաբերվել է 869 724 հատ տարբեր տեսակի արկ ու զինամթերք

2022թ. ապրիլի 25-ից մինչև ապրիլի 29-ը ներառյալ «Հումանիտար ականազերծման կենտրոն» հիմնադրամի կողմից Մարտունու, Մարտակերտի և Ասկերանի շրջանի տարածքներում…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share