ԵՄ հայտարարությունում քաղաքական շատ հստակ արձանագրում կար․ վարչապետ

Տեղ գյուղի հատվածում ադրբեջանական վերջին ագրեսիայից հետո Եվրամիության հայտարարությունում քաղաքական շատ հստակ արձանագրում կար այն մասին, որ 1991 թ. սահմանը պետք է պահպանվի: Այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում՝ արձագանքելով դիտարկմանը, թե ԵՄ դիտորդները հասցեական գնահատական չտվեցին Տեղ գյուղի հատվածում տեղի ունեցած ադրբեջանական ագրեսիայի վերաբերյալ։

«Ես կարծում եմ, որ ԵՄ հայտարարությունում, որում էմոցիոնալ առումով գնահատական չկար, քաղաքական շատ հստակ արձանագրում կար այն մասին, որ 1991 թ. սահմանը պետք է պահպանվի: Եվ մենք համաձայն ենք դրա հետ։ Սա շատ կարևոր ֆունդամենտալ արձանագրում ու գնահատական է: Եվ դա նշանակում է, որ արձանագրվել է ՀՀ պետական սահմանի խախտումը»,-ասաց Փաշինյանը:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

31-ամյա տղամարդն առանձին դաժանությամբ սպանել է նախկին կնոջը. նախաքննությունն ավարտվել է

Հաջորդը

Իրավիճակը երկրում շարունակում է մնալ վտանգաշատ ու մտահոգիչ․Գարգեին Բ

Առնչվող նյութեր
Դիտել

Միրզոյանը Ալմաթիում սպասվող հայ-ադրբեջանական բանակցությունների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, անդրադառնալով մայիսի 10-ին Ալմաթիում տեղի ունենալիք հայ-ադրբեջանական բանակցություններին, զգուշավոր լավատեսություն է հայտնել…
Դիտել

Մոսկվան կապի մեջ է Բաքվի հետ. Զախարովա

ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան հայտարարել է, որ տեղյակ է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի գործողություններից․ «Մոսկվան կապի մեջ է…
Դիտել

Քաղաքական խորհրդակցություններ՝Հայաստանի, Իրանի և Հնդկաստանի ԱԳՆ-ների միջև

Ապրիլի 20-ին Երևանում կայացել է Հայաստանի Հանրապետության, Իրանի Իսլամական Հանրապետության և Հնդկաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարությունների միջև եռակողմ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share