Եռակողմ հանդիպումից Փաշինյանը մանրամասներ է հայտնել

Բրյուսելում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ կայացած հանդիպման ընթացքում Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիեւը վերահաստատել են երկաթուղու վերագործարկման պայմանավորվածությունը։

«ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ եռակողմ հանդիպմանը Ադրբեջանի նախագահի հետ վերահաստատեցինք երկաթուղու վերագործարկման պայմանավորվածությունը։

Ըստ այդմ՝ երկաթուղին կգործի սահմանային եւ մաքսային միջազգայնորեն ընդունված կանոնների համաձայն՝ փոխադարձության սկզբունքով, երկրների ինքնիշխանության եւ իրավազորության ներքո։

Հայաստանը երկաթուղով հասանելիություն կստանա դեպի Իրանի Իսլամական Հանրապետություն եւ Ռուսաստանի Դաշնություն։

Նաեւ պայմանավորվեցինք շարունակել շփումները»,- նշել է Փաշինյանը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Մեկնարկել է եռակողմ հանդիպումը

Հաջորդը

Եռակողմ հանդիպման մասին ՀՀ կառավարությունը հաղորդագրություն է տարածել

Առնչվող նյութեր
Դիտել

Նոր օրենքով կխստացվի վերահսկողությունը վայրի կենդանիների անազատ և կիսաազատ պայմաններում պահման նկատմամբ

Հայաստանի Հանրապետությունում կենդանական աշխարհի օբյեկտների պահպանությունը, դրանց օգտագործումը, վերահսկողությունը և համապատասխան իրավախախտումների համար պատասխանատվության կիրառումն այս ոլորտում կարգավորման…
Դիտել

Վիրավոր քաղաքացիներից մեկի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր` անկայուն, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար․ ՀՀ ԱՆ

Հայկական դիրքերի և բնակավայրերի ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերի հրետակոծության հետևանքով վիրավորում ստացած քաղաքացիական 7 անձից 3-ը, սեպտեմբերի 19-ի,…
Դիտել

Արցախի ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց «Արցախի Հանրապետության բռնազավթված տարածքների մասին» օրենքը

Փետրվարի 18-ին գումարվել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նիստ։ Օրակարգում ընդգրկված էին առաջին ընթերցմամբ ընդունված «Արցախի Հանրապետության…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share