Երաժշտական նախագիծ՝ անտառային մայրամուտի տեսարանով

Բազմաժանր երաժշտական ռիթմեր, պարային տրամադրություն ու անտառային մայրամուտի տեսարան: Ջրվեժի անտառում գտնվող «Շէնէ» հարթակում տեղի ունեցավ Music Jam Session երաժշտասերների համար:

Ջազ, փոփ, ֆանկ, մոդեռն, էքսպերիմենտալ երաժշտությունը 6 ժամից ավելի հնչում էր բացօթյա տարածքում: Երաժշտական նախագիծը կայացավ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության դրամաշնորհային աջակցությամբ: Ելույթ ունեցան հայկական խմբեր և երաժիշտներ` Ամիրյան Միշը, Project 12-ը, A Chilla-ն, D’Litte-ը, դիջեյ Beatman-ը, Սամվել Գասպարյանը, Արման Փալևանյանը՝ Big Bro-ն և այլք։ Երաժշտական պրոդյուսերն էր Հրաչյա Աբրահամյանը: Հատուկ հյուրն էր վրացի դաշնակահար և ջազմեն Բեկա Գոչիաշվիլին իր բենդով. բաս` Լևոն Դեիսաձե, Հարվածային գործիք՝ Գիո Կամանաձե և դիջեյ Միշո Ուրուշաձե:

Օրվա ավարտին ներկաները վայելեցին Բեկայի և իր բենդի Թբիլիսյան ու Նյու Յորքյան ջազը: Վրացի Բեկա Գոչիաշվիլիին անվանում են երիտասարդ հանճար, քանի որ արդեն 2.5 տարեկանում նա սովորում էր Scott Joplin-ի Ragtime-ը, 10 տարեկանում նվագում Թբիլիսիի հայտնի ջազ ակումբներում, իսկ 16-ում ելույթ ունենում ջազի այնպիսի լեգենդների հետ, ինչպիսիք են Չիկ Կորեան և Սթենլի Քլարկը:

Աշխարհահռչակ Չիկ Կորեան Բեկայի մասին ասել է. «Երիտասարդ հանճար, ում դեռ շատ ենք տեսնելու ջազի աշխարհում։ Ես անձամբ մտածում եմ, որ նա Վրաստանի լավագույն դիվանագետն է, ով ամենալավն է աշխարհին փոխանցում Վրաստանի մշակույթը»:

Հանդիսատեսը ջերմ ընդունեց աշխարհում տարածված իմպրովիզներով Jam Session ձևաչափը: Ներկաներն ականատեսն էին, թե ինչպես է բնությունը ոգեշնչում նոր երաժշտության ստեղծմանը: Դրան զուգահեռ միասին դիմավորեցին անտառային մայրամուտը «Շէնէ» -ում։ Համերգային երեկոյի կազմակերպիչ Modd Events-ն ու Jam Music Portal-ն արել էին առավելագույնը՝ երաժշտական տոն ստեղծելու համար:

Ընկերության տնօրեն Արմենուհի Հարությունյանը մեզ հետ զրույցում պատմեց, որ համարձակ որոշում էր այս ձևաչափով մեծամասշտաբ նախագիծ իրականացնելը.

«Մեր ստեղծագործական խումբը որոշեց ռիսկի դիմել: Եւ՛ մեզ համար էր էքպերիմենտալ, և՛ հնչող երաժշտությունն էր նորարար: Հայաստանի բեմերում հազվադեպ է հնչում այս ժանրերի երաժշտություն, մեր երաժիշտների տաղանդի շնորհիվ հիանալի անցավ: Այնքան լավ արձագանքներ ստացանք, որ մտադիր ենք նախագիծը դարձնել ամենամյա՝ ամեն ամռան վերջին ուրբաթը music jam session կազմակերպել»:

Ի դեպ, Արմենուհին հայտնեց, որ առաջիկայում նախատեսում են դասական երաժշտության համերգ կազմակերպել. «Ուզում ենք տարածել պարկաթոռներին, խոտերին ծածկոցներով նստած բացօթյա համերգ վայելելու մշակույթը»:

Հեղինակ՝ Ալինա Ստեփանյան

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Հայաստանի ազգային արխիվի տնօրենը ՀՀ-ում Բուլղարիայի դեսպանի հետ քննարկել է հնարավոր գործակցության հարցեր

Հաջորդը

Հայաստանը չկարողացավ հաղթել Հյուսիսային Մակեդոնիային

Առնչվող նյութեր
Դիտել

ԱՄՆ-ը դիտարկում է Ուկրաինային HAWK ՀՕՊ համակարգեր փոխանցելու հնարավորությունը

Միացյալ Նահանգները դիտարկում է HAWK հակաօդային պաշտպանության ավելի հին սարքավորումները Ուկրաինային փոխանցելու հնարավորությունը՝ պաշտպանվելու համար ռուսական անօդաչու թռչող…
Դիտել

Կարևորվել են Մեղրիի սահմանային անցակետի արդիականացման աշխատանքները

Մոսկվայում հոկտեմբերի 21-22-ն անցկացվող Միջազգային մաքսային ֆորումի շրջանակում այսօր Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության մաքսային ծառայության ղեկավար Մեհդի Միրաշրաֆիի հետ։ Այս մասին…
Դիտել

ՊԵԿ-ը բացահայտել է հանքարդյունահանման ապօրինի դեպք

ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչություն օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Արմավիրի մարզի Գետաշեն համայնքի վարչական տարածքում գտնվող…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share