«Երաժշտություն հանուն ապագայի» մշակութային հիմնադրամը հայտարարում է «Տալենտում» կրթական և զարգացման ծրագրի մրցույթ

«Երաժշտություն հանուն ապագայի» մշակութային հիմնադրամը հոկտեմբերի 25-ից հայտարարում է «Տալենտում» տաղանդների կրթական և զարգացման 2022/2023թթ․ծրագրի կրթաթոշակառուների մրցույթ ` 10-16 տարեկան տաղանդավոր պատանի երաժիշտների համար:

Ծրագրին կարող են դիմել Հայաստանի երաժշտական և արվեստի դպրոցների, երաժշտական քոլեջների աշակերտներ հետևյալ մասնագիտություներով՝ ջութակ, ալտ, թավջութակ, ֆլեյտա, հոբոյ, կլարնետ, ֆագոտ, գալարափող, շեփոր, տրոմբոն, հարվածային գործիքներ, դաշնամուր և տավիղ:

Միջազգային ժյուրիի կողմից ընտրված լավագույնների համար հիմնադրամն անվճար հիմունքներով կազմակերպում է վարպետության դասեր աշխարհահռչակ արտիստների հետ, օտար լեզուների բանավոր խոսքի զարգացման դասընթացներ, այցելություններ թանգարաններ, այցելություն համաշխարհային մեծության արտիստների համերգների: Պատանի տաղանդները, ծրագրի շրջանակներում ստացած գիտելիքները ցուցադրում են իրենց համերգային ելույթների ընթացքում: Բացի այդ, ծրագրի մասնակիցներին հիմնադրամը տրամադրում է ֆինանսական աջակցություն:

Ծրագրին դիմելու համար փաստաթղթերի և տեսաձայնագրության ընդունման վերջնաժամկետը 2022թ. նոյեմբերի 10 է:

Կրթաթոշակին դիմելու բոլոր մանրամասները կգտնեք www.m4f.foundation կայքի «Մեր ծրագրերը» բաժնում:

Հիշեցնենք, որ «Երաժշտություն հանուն ապագայի» մշակութային հիմնադրամը ստեղծվել է դիրիժոր Սերգեյի Սմբատյանի կողմից 2019թ. և մինչ օրս Տալենտում ծրագրի կրթաթոշակառուներ են հանդիսացել 25 պատանի տաղանդներ: Այսօր մեր աջակիցների` Հայաստանի բանկերի միության, Էվոկաբանկի, Յունիբանկի, Հայբիզնեսբանկի, Այ Դի բանկի, Էյջ Էս Բի Սի բանկի և Արմսվիս բանկի աջակցությամբ Տալենտում ծրագիրը հնարավորություն ունի շարունակել իր կողմից դրված նպատակների իրագործումը` բացահայտել Հայաստանի տաղանդներին, կրթել և զարգացնել նրանց և արդյունքում ունենալ միջազգային չափանիշներին համապատասխան երաժիշտներ:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ԵՊՀ լեզվաբանների ստեղծած բառարանը ստանձնելու է գրական հայերենի քերականության կարգավորողի դերը

Հաջորդը

Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով

Առնչվող նյութեր
Դիտել

Հայաստանը Ադրբեջանին չի փոխանցել նաև 8 «ադրբեջանական» գյուղեր․ Ադրբեջանի ԱԳՆ

Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարությամբ է հանդես եկել, որտեղ կրկին Հայաստանին մեղադրել է ապակառուցողականության ու խաղաղության գործընթացի խաթարման մեջ և…
Դիտել

Ում օրոք է սկիզբ առել ֆուտբոլային դիվանագիտությունը. Ռուբինյանը մանրամասներ է հրապարակել

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն Աժ նիստում պատասխանեց ընդդիմադիրների մեղադրանքներին, թե իբր հայ-թուրքական բանակցությունները գաղտնի են ընթանում: «Ասում եք՝…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share