Երեկ գրանցվել է մեկօրյա պատվաստման ռեկորդային ցուցանիշ․ Նիկոլ Փաշինյան

Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը կառավարության այսօրվա նիստում անդրադառնալով համավարակային իրավիճակին տեղեկացրեց, որ երեկ կատարվել է 5093 թեստավորում, գրանցվել է կորոնավիրուսի 186 նոր դրական դեպք։

«Իհարկե ավելի մեծ թվով թեստավորում՝ է երեկ իրականացվել։ Մենք նկատում ենք թվերի մի փոքր աճ և վերարտադրության ցուցանիշի աճ, ինչը մեզ ևս մեկ անգամ կարմիր լույսով զգուշացնում է, որ պետք է մեծ ուշադրություն դարձնենք պատվաստումների գործընթացը արագացնելու վրա»,- ասաց Ավանեսյանը։

Նախարարի պաշտոնակատարի խոսքով այսօրվա դրությամբ արդեն 97 711 պատվաստում է իրականացվել, միայն երեկ գրանցվել է 5416 պատվաստում, որը բավական լավ ցուցանիշ է։

«Եվ մենք այս աճի տեմպը պետք է պահպանենք։ Եթե երկու-երեք շաբաթ առաջ մենք մինչև 2000 պատվաստում էինք իրականացնում, ապա արդեն նկատելի է աճի տեմպը։ Եվ այս տեմպը շարունակելով՝ մենք պետք է պատվաստումային ցուցանիշների առումով հստակ մեր ճիշտ դիրքն  ունենանք տարածաշրջանում»,- նշեց Ավանեսյանը։ Նրա խոսքով քաղաքացիների մոտ պատվաստումների նկատմամբ վստահության մեծացում կա։ Հանրապետությունում առկա երեք տեսակի պատվաստանյութերն էլ բաց են բոլոր քաղաքացիների համար, մարդիկ կարող են ընտրել, թե որ պատվաստանյութով են ուզում պատվաստվել։ Աշխատանքներ են տարվում այլ պատվաստանյութեր Հայաստան ներկրելու համար։

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ասաց, որ երեկ գրանցվել է մեկօրյա պատվաստման ռեկորդային ցուցանիշ, ինչը կարևոր է։

«Ուզում եմ ասել, որ երբ մենք առաջին անգամ խորհրդակցություն ենք արել այս թեմայով, ասել ենք, որ նպատակ ունենք հասնել օրը 3000 ցուցանիշի։ Բայց մենք այդ 3000-ը շատ արագ հասանք, հիմա 5000-ը հատել ենք։ Եվ ես ուզում եմ պայմանավորվենք, որ այս ցուցանիշը չպետք է նվազի, առնվազն նույն մակարդակով պետք է մնա»,- ասաց Փաշինյանը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Քաղաքացիները Ոստիկանության պարեկային ծառայության արդյունքում պետք է կարգուկանոնի նոր որակ տեսնեն Երևանի փողոցներում. Նիկոլ Փաշինյան

Հաջորդը

Ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու որևէ հիմք չկա. Ռուստամ Բադասյան

Առնչվող նյութեր
Դիտել

Դատախազությունը կբողոքարկի ԱԺ նախկին պատգամավորի և նրա որդու վերաբերյալ գործով կայացված դատական ակտը

Դատախազությունը կբողոքարկի ԱԺ նախկին պատգամավորի և նրա որդու վերաբերյալ գործով կայացված դատական ակտը: Այս մասին «Ֆեյսբուք»-ում գրել է ՀՀ…
Դիտել

«Հայաստան» դաշինքի թեկնածու Արմեն Չարչյանը ձերբակալվել է

Հատուկ քննչական ծառայությունը մանրամասներ է հայտնել «Հայաստան» դաշինքի թեկնածու Արմեն Չարչյանի ձերբակալությունից։ ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող «Հայաստան» դաշինքի…
Դիտել

Կաթնային յուղ պարունակող կաթնամթերքը խանութներում առանձին դարակաշարերում կտեղադրվի

Էկոնոմիկայի նախարարությունն առաջարկում է կաթնամթերքում կաթնային յուղ (կաթնային ճարպ) պարունակող ապրանքները խանութներում տեղադրել առանձին դարակաշարերում և ընթեռնելի հատուկ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share