Երևանի Գևորգ Չաուշի փողոցում տեղի ունեցած ավտովթարի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

2023թ․ հունիսի 13-ին՝ ժամը 06։31-ի սահմաններում, Երևան քաղաքի Գևորգ Չաուշի փողոցում 1982թ․ ծնված, Երևան քաղաքի բնակչի կողմից վարած «Մերսեդես սպրինետեր» մակնիշի ավտոմեքենան բախվել է նշված վայրում կայանված «Զիլ» մակնիշի վերամբարձ կռունկին։ Դրա հետևանքով «Մերսեդես սպրինետեր»-ի վարորդը, նույն ավտոմեքենայի 7 ուղևորներ ստացել են մարմնական վնասվածքներ և բուժօգնության են տեղափոխվել Երևան քաղաքի բուժհաստատություններ։

Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում նույն օրը ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ և կատարվում է նախաքննություն։

Կատարվել է դեպքի վայրի և տրանսպորտային միջոցների զննություն։ Վնասվածքներ ստացած անձանց առնչությամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություններ։ Բոլոր ուղևորները ճանաչվել են տուժող։

Պատահարի արդյունքում վնասվածք ստացած անձանցից 5-ը շարունակում են գտնվել բուժհաստատություններում՝ ստանալով անհրաժեշտ բուժօգնություն, իսկ 3 անձ հիվանդանոցից դուրս է գրվել։

Ավտովթարի պատճառները պարզելու նպատակով նշանակվել է նաև դատաավտոտեխնիկական փորձաքննություն։

Ձեռնարկվում են քննչական և վարութային անհրաժեշտ գործողություններ՝ կատարվածի հանգամանքները պարզելու, տրասնպորտային միջոցների վարորդների գործողություններին իրավական գնահատական տալու ուղղությամբ։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Երկու երկրների միջև ամրապնդվող կապերը բխում են մեր ժողովուրդների և քաղաքների շահերից. Տիգրան Ավինյանն ընդունել է ՀՀ-ում ԻԻՀ դեսպանին

Հաջորդը

Պաշտոնից ազատում և կարգապահական տույժեր՝ Գլխավոր դատախազի հրամաններով

Առնչվող նյութեր
Դիտել

Քննարկվել են շինարարական նորմերի արդիականացմանն առնչվող հարցեր

Քաղաքաշինության կոմիտեում տեղի է ունեցել կոմիտեի նախագահին կից գիտատեխնիկական խորհրդի հերթական նիստը: Քննարկվել են քաղաքաշինության բնագավառի մի շարք…
Դիտել

Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները

Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին 2024թ. ապրիլի 19-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share