Երևանի մետրոպոլիտենի «Բարեկամություն», «Մարշալ Բաղրամյան» և «Հանրապետության Հրապարակ» կայարաններում պայթուցիկ սարքեր չեն հայտնաբերվել

Հուլիսի 20-ին՝ ժամը 12։57-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի մետրոպոլիտենի կայարաններում պայթուցիկ սարքեր են տեղադրված։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի կինոլոգիական խումբը և քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական ջոկատը:

Ժամը 13։30-ի դրությամբ Երևանի մետրոպոլիտենի աշխատանքները դադարեցվել են։ Ուղևորներն ու աշխատակազմը տարահանվել են։

ԱԻՆ և ոստիկանության կինոլոգիական և սակրավորական խմբերը ավարտել են որոնողական աշխատանքները Երևանի մետրոպոլիտենի «Բարեկամություն», «Մարշալ Բաղրամյան» և «Հանրապետության Հրապարակ» կայարաններում պայթուցիկ սարքեր չեն հայտնաբերվել։

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ-ից՝ որոնողական աշխատանքները շարունակվում են։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Դպրոցում մաքրություն կատարելիս մայրն ընկել է 2-ամյա տղայի վրա. երեխան մահացել է

Հաջորդը

Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով

Առնչվող նյութեր
Դիտել

Լիլիթ Մակունցը քննարկել է ՀՀ և Յուտա նահանգի միջև տնտեսական և առևտրային հարաբերությունների հաստատման հնարավորությունները

ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից տեղեկացնում են, որ ապրիլի 6-7-ը Յուտայի Համաշխարհային առևտրի կենտրոնի հրավերով  ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը…
Դիտել

Արցախում հունիսի 29-ից մինչև հուլիսի 5-ը դադարեցվելու է գազամատակարարումը

Արցախի Հանրապետության տարածք մտնող մայրուղային բարձր ճնշման գազատար խողովակի վրա տեխնիկական աշխատանքներով պայմանավորված՝ ս․թ․ հունիսի 29-ից մինչև հուլիսի…
Դիտել

«Արցախյան վերջին 44-օրյա պատերազմում մեծ դեր եք ունեցել»․ նախագահն ընդունել է ֆրանսիական պարբերականի փոխտնօրենին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է «LE FIGARO MAGAZINE» պարբերականի փոխտնօրեն Ժան-Քրիստոֆ Բյուիսոնին: Հանդիպմանը ներկա է եղել նաև…
Դիտել

Մաղթում եմ հարատև խաղաղություն և կայունություն. Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուկրաինայի նախագահին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, գալիք տոների առիթով, շնորհավորական ուղերձ է հղել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիին. այս մասին տեղեկացնում…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share