Երևանում ուժեղ քամին վնասներ է հասցրել

Մայիսի 19-ին, ժամը 17։50-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Աբովյան փողոցում ուժեղ քամու հետևանքով ծառը շրջվել է ավտոմեքենաների վրա՝ վնասելով նաև հարակից շինության պատը:

Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ՆԳՆ Փրկարար ծառայության տարածած հաղորդագրությունից: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը:

Պարզվել է, որ Երևանի պետական համալսարանի ավտոկայանատեղիում քամու հետևանքով ծառն արմատախիլ է եղել և ընկել ավտոկայանատեղիի և հարակից շինության բաժանարար պատի վրա. պատը փլուզվել է կայանած «Mitsubishi», «Toyota Corolla» և «Toyota Camry» մակնիշների ավտոմեքենաների վրա:
Փրկարարները փլուզված զանգվածի տակից դուրս են բերել ավտոմեքենաները և մասնատել ծառը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ՀՀ էկոնոմիկայի փոխնախարարը իրանական կողմի հետ քննարկել է համատեղ ձեռնարկությունների ստեղծման հնարավորությունը

Հաջորդը

Հրդեհի ահազանգ Խարբերդի ամառանոցներում

Առնչվող նյութեր
Դիտել

Մարդիկ հարկադրված լքել են Վերին Շորժա ու Ներքին Շորժա գյուղերը․ «Թաթոյան» հիմնադրամ

Մարդիկ հարկադրված լքել են Վերին Շորժա ու Ներքին Շորժա գյուղերը, սարատեղին, չի գործում ՀԷԿ-ը ադրբեջանական սեպտեմբերի 13-14-ի ներխուժումների…
Դիտել

ՀՀ ՊՆ-ն հերքում է Ուկրաինային հրթիռներ մատակարարելու լուրերը

Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է օտարերկրյա և հայկական մի շարք լրատվամիջոցներում տարածված լուրը, թե Հայաստանը հրթիռներ կմատակարարի Ուկրաինային։…
Դիտել

Եղիշե Կիրակոսյանը կգործուղվի Ստրասբուրգ

Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանն իր գրասենյակի մի խումբ պաշտոնյաների հետ կգործուղվի Ֆրանսիա. այս մասին տեղեկանում ենք…
Դիտել

Կոտայքի մարզում կասեցվել է կրեմային հրուշակեղենի 2 արտադրամասի արտադրական գործունեությունը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Կոտայքի մարզային կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել անհատ ձեռնարկատերեր Գոհարիկ Աջինյանին և Քնարիկ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share